Անարդար աշխարհում առավելապես տուժվում են անմեղները, դարեր առաջ այն այլ տեսք ուներ, հիմա այլ...
Չցավալ նմանատիպ դեպքերի համար, անմարդկայնություն է, ինչքան էլ որ ուզում է օտար լինեն կամ ամեն մեկիցս 1000-ավոր կամ 100-ավոր կիլոմետրեր հեռու, բայց ցավալն ու սգալը ձևն են ապահովում, իսկ բովանդակությունը մնում է դատարկ. աշխարհում բոլոր ոլորտների ճգնաժամ է ու հիմնականում անվտանգության ճգնաժամ...
Նմանատիպ դեպքերից իմ համար հետևյալն եմ առանձնացնում`
1. գնահատել ժամանակը ու սիրել մարդուն, վաղը կարող է ուշ լինի,
2. մտածել, թե ինչպես դուրս գալ նմանատիպ դեպքերից
3. հետս կռիվ եմ տալիս, արդյոք անվտանգության նոր համակարգ մշակելը կլուծի խնդիրը ու մի պահ դուրս եմ գալիս քաղաքական լուծումների շարքից ու գալիս եմ 1-ին կետին` սիրել մարդուն, ու դա կփրկի աշխարհը, սերն է, որ ամենահզոր անվտանգության համակարգն է...
Երազկոտությունս ձեր պրագմատիզմին վնաս չէ, սիրեք իրար, մարդիկ...