Բացի դաջվածք հիշեցնող այս չոկերներից, 2016 թվականի համար դիզայներներն առաջարկում են չոկերի ավելի երեկոյան տարբերակներ:
Այս տարվա գարուն-ամառ սեզոնին արդիական են նաև էթնիկ տարրեր պարունակող երկար վզնոցները՝ պատրաստված ուլունքներից, քարերից, թելերից և փետուրներից:
Գարնանային ևս մեկ աքսեսուար՝ այս անգամ վարսերի համար: Ոճաբաններն առաջարկում են թագեր՝ ամենասովորական աղջիկների համար:
Սակայն առօրյայում առավել պրակտիկ է կրել, այսպես ասած, մինի թագեր՝ ոչ շատ ընդգծված և խոշոր տարրերով:
2016-ի գարնան համար անչափ արդիական են նաև գլխազարդերը, որոնք կարող եք ամրացնել սանրվածքի ցանկացած հատվածում:
Այս շրջանի համար կցանկանայի առանձնացնել նաև մի քանի անչափ նորաձև նախշեր: «Ծաղիկամանիան», կարծես, վերջապես նահանջում է՝ իր տեղը զիջելով ավելի մանր ծաղկային նախշերին:
Գարուն-ամառ 2016 սեզոնի ամենաթրենդային նախշը, իհարկե, շարունակում է մնալ զոլավորը: Այս տարվա համար, սակայն, ավելի լավ է ընտրեք աբստրակտ զոլեր:
Դե, իսկ 2016 թվականի նորարություններից է ընդամենը երեք գույնի՝ սպիտակի, կարմիրի և կապույտի համադրությամբ հագուստը: