Բոլորը բողոքում են աղանդներից, բոլորը պատրաստ են ֆեյսբուքյան ստատուսի մակարդակով հոշոտել դրանց ու դրանց հետևորդներին, բայց հենց ֆեյսբուքյան մակարդակով էլ սահմանափակվում է այդ հռետորաբանությունը։ Թերևս, բարեբախտաբար, որովհետև ոչ ոքի պետք չէ հոշոտել՝ նույնիսկ աղանդավոր լինելու համար։
Անհանդուրժողականությունը պետք է դրսևորվի ոչ թե աղանդների հետևորդների նկատմամբ՝ զուտ իրենց հայացքների, կամ էլ եթե կուզեք՝ մոլորությունների համար, այլ այն մարդկանց ու կազմակերպությունների, ովքեր զբաղվում են այդ աղանդների քարոզով ու ֆինանսավորմամբ։ Շատերը՝ խիստ դեմ լինելով աղանդներին, հաճախ չեն էլ գիտակցում, որ ակամա սատարում են դրանց հովանավորներին ու դրանց բիզնեսներին։
Օրինակ՝ հայտնի՞ է արդյոք Ձեզ, որ «Բարի սամարացի» կոչվող կազմակերպության մասով բարդ է հստակ ասել, թե սա այնուամենայնիվ ի՞նչ է՝ մասմթերք արտադրող ընկերությո՞ւն, թե՞ կրոնական կառույց։ Բարդ է, որովհետև Հայաստանում գործում է նույնանուն «եկեղեցի»-կորնական կազմակերպություն, որի պարագլուխներին զարմանալի զուգադիպությամբ կարելի է հայտնաբերել նույնանուն ընկերության ղեկավար կազմում։
«Բարի սամարացի»-ն կազմակերպում է կրոնական հավաքներ ու ժողովներ, դրա աշխատակիցների զգալի մասը, զարմանալի զուգադիպությամբ հարում են աղանդին, իսկ ով էլ չի հարում, առնվազն դիսկոմֆորտ է զգում այդ միջավայրում։ Մամուլում կարելի է գտնել նաև մի քանի տարի վաղեմության հրապարակումներ, որոնցում նշվում է, որ ընկերությունը քողարկվում է կրոնական կազմակերպության վահանով ու արդյունքում, կարողանում է խուսափել լուրջ հարկային ստուգումներից ու որպես հետևանք՝ առնվազն կարելի է կասկածել նրանց հարկային պարտավորությունները բարեխիղճ չկատարելու մեջ։
Սա հնչեցված ու հեշտությամբ ստուգվող լուրեր են ու հիպոթեզներ, իսկ որևէ մեկը փորձե՞լ է պարզել, թե ընկերության քանի՞ աշխատակից են հավաքագրել՝ օգտագործելով այն պաշտոնական լծակները, որն ունի գործատուն՝ աշխատակցի վրա ազդելու համար։ Իսկ ի՞նչ եք կարծում, այդպիսիք չե՞ն եղել, կամ քի՞չ են եղել ու ի վերջո, կա՞ որևէ մեկը, ով զբաղվում է նման մարդկանց իրավունքներով։ Թերևս ոչ։ Փոխարենը, կան բազմաթիվ մարդիկ, ովքեր կամա թե ակամա օգնում են նման ռիսկային կազմակերպության՝ գնելով նրանց ապրանքները։ Սատարում են, որովհետև նրանց ապահոված եկամտի հաշվին այդ կազմակերպությունը ծաղկում ու բարգավաճում է և կարող է նորանոր մարդկանց մոլորեցնել ու իր ցանցերի մեջ ներգրավել։
http://www.aravot.am/2011/04/06/340247/
https://www.yerkir.am/news/view/5150.html
http://archive.168.am/am/articles/7765-pr