Yn.am-ը գրում է.
Այսօր լրանում է հայ ճարտարապետ, երաժիշտ, կոմպոզիտոր, ռոք-երաժիշտ, բանաստեղծ, երգիչ, նկարիչ Արթուր Մեսչյանի 67-ամյակը: Մեսչյանը ԽՍՀՄ-ում առաջին ռոք-խմբի՝ «Առաքյալներ»-ի (1968-1979) հիմնադիր և առաջատար։ 2011 թվականին պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: Արթուր Մեսչյանը ծնվել է 1949 թ. մարտի 3-ին Երևան քաղաքում։ Փոքր հասակից հետաքրքրվել է երաժշտությամբ և նկարչությամբ։
Մանուկ հասակում երգում էր հայկական և ռուսական երգեր, հետագայում նաև՝ իտալական, անգլիական, ֆրանսիական, լեհական ու հունգարական։ Յոթ տարեկանից հաճախել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց՝ ջութակի ու դաշնամուրի դասերի, նաև երգել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տղաների երգչախմբում։ Դպրոցական տարիներին սկսում է երաժշտություն գրել։ Հասուն տարիքում՝ 1973 թվականին, մոտ մեկ տարի Արթուր Մեսչյանը երգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում, ինչը հետագայում մեծ ազդեցություն է թողնում նրա ստեղծագործությունների վրա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ