Այսպիսով, այսօր ԱՄՆ 11 նահանգներում անցկացված այսպես կոչված caucus-ների (հայերեն թարգմանությունը չգիտեմ) արդյունքների համաձայն՝ Հանրապետականների ճամբարից Դոնալդ Թրամփը հաղթել է 8 նահանգներում, Թեդ Քրուզը՝ 2, իսկ Մարկո Ռուբիոն՝ ընդամենը 1 նահանգում։ Արդեն ակնհայտ է դառնում, որ Թրամփը, որքան էլ որ պարադոքսալ է թվում, բայց միանձնյա առաջատարն է դառնում Հանրապետականների ճամբարում, ուստիև դառնում է ամենահավանական վերջնական թեկնածուն ԱՄՆ Նախագահի պաշտոնի համար Հանրապետական կուսակցությունից։ Միննեսոտա նահանգում, որտեղ ես եմ ապրում, Հանրապետականների ճամբարից, այնուամենայնիվ, հաղթել է ոչ թե Թրամփը` 21%, այլ Ռուբիոն՝ 37%:
Դեմոկրատների մոտ ամեն ինչ դեռ այդքան էլ միանշանակ չէ, և պապիկ Բերնի Սանդերսը դեռ հաջողությամբ պայքարում է Քլինթոնի հետ։ Այսպես, նույնպես 11 նահանգների caucus-ների արդյունքների համաձայն Հիլլարի Քլինթոնը հաղթում է 7-ում, իսկ Բերնի Սանդերսը՝ 4-ում։ Միննեսոտա նահանգում, որտեղ այսօր ժամանել էին թե՛ Հիլլարին և թե՛ Բերնին, այդուհանդերձ հաղթել է Սանդերսը՝ 60%-ը Քլինթոնի 40%-ի դիմաց։ Հիլլարիի օգտին քվեարկում են հիմնականում 45-65 կանայք և աֆրոամերիկացիները, այն դեպքում, երբ Բերնիի օգտին են 17-29 տարեկանների 70%-ը, հիմնականում սպիտակ։ Երիտասարդությունը Սանդերսի կողմնակիցն է։ Ինչպես տեսնում եք, Դեմոկրատների ճամբարում ինտրիգը դեռ կպահպանվի...