Կատուները դասվում են աշխարհում ամենատարածված ընտանի կենդանիների շարքին: Կատուների գները տարբերվում են՝ պայմանավորված հազվագյուտ և ազնվացեղ լինելով: Ահա ամենաթանկարժեք կատուների ցեղատեսակների ցանկը:
10. Բրիտանական կարճամազ
Գինը: 500 - 1500$
Բրիտանական կարճամազը 10-րդ ամենաթանկ կատուն է: Այն Միացյալ Թագավորությունում գրանցված ամենաճանաչված կատուներից է: Այս ցեղատեսակը ունի հաստատուն բնավորություն, որը նրան կատարյալ է դարձնում բնակարանում պահելու համար:
9. Սքոթիշ-ֆոլդ կամ շոտլանդական կախականջ կատու
Գինը: 200 - 3000$
Սքոթիշ-ֆոլդը ամենապահանջված ցեղատեսակներից մեկն է գրավիչ ֆիզիկական տվյալների և ընկերասիրության շնորհիվ: Այս կատուների ձագերը սովորաբար ավելի թանկ են, քան մնացած ամենատարածված ցեղատեսակների ձագերը:
8. Սֆինքս
Գինը: 300 - 3000$
Ցանկում հաջորդը սֆինքսն է: Սֆինքսը անմիջապես աչքի է ընկնում իր մազածածկույթի բացակայությամբ և պահանջում է հատուկ խնամք:
7. Ռուսական կապույտ կատու
Գինը: 400 - 3000$
Վեցերորդ տեղում է ռուսական կապույտ կատուն: Այս կատուները շատ խաղաղասեր են, հետաքրքրասեր և խելացի: Նրանք նաև շատ լավ հարմարվում են այլ ընտանի կենդանիների և երեխաների հետ:
6. Պետերբոլդ
Գինը: 1200 - 5000$
Այս կատուն արևելյան կարճամազ և դոնսկոյ ցեղատեսակների փորձարարական սերման արդյունք է: Հետաքրքրասեր, խելացի և ակտիվ կատուն ունի նրբագեղ, վայելչակազմ արտաքին տեսք և մյուս ընտանի կենդանիների հետ ապրում է շատ համերաշխ:
5. Պարսկական կատուԳինը: 500 - 5500$
Հինգերորդը պարսկական կատուն է: Այն նաև գլխավորում է աշխարհում ամենաճանաչված կատուների ցանկը:
4. Ալլերկա հիպոալերգիկ կատու
Գինը: մոտ 6000$
Այս կատուները իրականում առանձին ցեղատեսակ չեն, այլ ուղղակի համարվում են Lifestyle Pet-ի գենետիկական ուսումնասիրությունների արդյունքը: Բոլորը միասին պայմանականորեն անվանվում են «ալլերկա»: Գիտնականները փորձել են հեռացնել կամ ապաակտիվացնել այն գենը, որը մարդկանց մոտ կատուներից ալերգիայի պատճառ է հանդիսանում:
3. Բենգալյան կատու
Գինը: 1000 - 25000$
Չափազանց գեղեցիկ ու գրավիչ այս ցեղատեսակը ընտանի կատվի և ասիական ընձառյուծ կատվի հիբրիդն է:
Խաչասերումից 3 սերունդ հետո այն ձեռք է բերում ընտանի կատվին բնորոշ խառնվածք:
2. Սավաննա
Գին: 1500 - 50000$
Սավաննան նույնպես ընտանի կատվի հիբրիդ է: Այն ստացվել է սերվալի և ընտանի կատվի սերումից: Իրենց հավատարմությամբ սավաննա կատուները նման են շներին: Եվ բացի այդ շատ խելացի են:
1. Աշերա
Գին: 15000 – 100000$
Աշերան նույնպես աֆրիկական սերվալի, ասիական ընձառյուծ կատվի և ընտանի կատվի հիբրիդ է:
Այն շատ խելացի է, նուրբ ու հավատարիմ:
Ցեղատեսակի իրական լինելը կասկածի տակ է դրվում, քանի որ բոլոր հայտնի աշերա կատուների ԴՆԹ անալիզը ցույց է տվել նրանց նմանությունը սավաննա կատուներին: Չնայած դրան՝ աշերան վաճառվում է 4 անգամ ավելի թանկ, քան սավաննան:
Աշերան երևի թե աշխարհի ամենահազվագյուտ ցեղատեսակն է: