Ի՞նչ են պատմում Ձեր խալերը Ձեր մասինBarometer.am-ը գրում է.

Շատերն ունեն խալեր մարմնի տարբեր հատվածներում: Բայց մենք անգամ չեն մտածում, թե ինչ կարող են դրանք նշանակել:
Խալ քներակին
Քո բախտը բերել է ճանապարհորդությունների հարցում: Հաճախ ես մեկնում արտերկիր ինչպես աշխատանքային այցով, այնպես էլ հանգստի նպատակով:
Ունքերի արանքում
Հաջող կարիերայի նշան է: Բացի այդ, այս խալը վկայում է տվյալ անձնավորության սրամտությունը և գերազանց հիշողությունը:
Աչքի և հոնքի արանքում
Այս խալն ունենում են կազմակերպված մարդիկ, ովքեր ունեն վառ արտահայտված առաջնորդի հատկանիշներ:
Վերին շուրթին
Վերին շուրթին խալ ունեցող մարդիկ ուժեղ, իշխանության ձգտող ու խիստ մարդիկ են, որոնք սովոր են հասնել իրենց բոլոր նպատակներին, չնայած բոլոր արգելքներին: Այն նաև երջանիկ ամուսնության նշան է:
Այտերին
Սա պարգև է բարի ու նուրբ մարդկանց: Այդ մարդիկ միշտ պատրաստ են ցանկացած տեսակի զոհողության գնալ սիրելի մարդկանց համար:
Ձեռքի ափերին
Հարստության նշան է: Եթե ունես նման խալ, այն վկայում է քո հավակնոտ ու նպատակասլաց լինելու մասին:
Ոտնաթաթերին
Այս մարդիկ շատ են սիրում կյանքը: Յուրաքանչյուր դրվագ նրա համար նոր բարի գործ անելու հնարավորություն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել