Ինչպես գիտենք ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության շրջանակներում Շիրակի մարզպետի պաշտոնը ստանձնելու է դաշնակցության ներկայացուցիչը: Օրերս ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ասել էր, որ իրենց գերագույն մարմինը որոշմամբ Շիրակի մարզպետի պաշտոնին առաջարկվելու է տեղի մարզպետարանի աշխատակից, ՀՅԴ մարզային գրասենյակի ներկայացուցիչ Հովսեփ Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է Սիմոնյանին, ապա լրագրողների հետ զրույցում նա հայտնում է որ պարտավոր է ենթարկվել կուսակցության որոշումներին:
Այնպիսի տպավորություն է, որ դաշնակցական Սիմոնյանը չի ցանկանում ստանձնել այդ պաշտոնը, և «զոհաբերում է» իրեն հանուն կուսակցության ՝ դրանով իսկ «ադալժենի» անելով տեղի բնակչությանը:
Այնպիսի տպավորություն է, որ դաշնակցական Սիմոնյանը չի ցանկանում ստանձնել այդ պաշտոնը, և «զոհաբերում է» իրեն հանուն կուսակցության ՝ դրանով իսկ «ադալժենի» անելով տեղի բնակչությանը:
Իհարկե հասկանալի է, որ մինչ պաշտոնական որոշումը կարելի է լինել զուսպ, սակայն նման պաթետիկ հայտարարություններով հանդես գալը չի կարող հանրության կողմից միանշանակ ընդունվել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/khachatrian.jor/posts/1795651917328763?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել