Հայ  հայտնիների մոտ մի շատ վատ տենդենց կա, եթե դու քո աշխատանքով ոչինչի չես հասնում ու ասելիք չունես, քո կողմ ուշադրությունը սկսում ես գրավել անձնական կյանքիցդ մանրամասներ պատմելով: Իսկ իգական սեռի մոտ այդ տենդենցն էլ ավելի սրացած է: Չունես ասելիք, խոսիր  անցյալ, նրկա ու ապագա ընկերներիդ, նշանածներիդ ու ամուսիններիդ մասին: Այս հիվանդություից չկարողացավ խուսափել նաև հայկական շոու բիզնես  սերիալի միջոցով սողոսկած, իրեն դերասանուհի երևակայած Շուշաննա Թովմասյանը:

Շուշաննային հաջողությունը ժպտաց այն ժամանակ, երբ նա նկարահանվեց «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում: Սերիալից հետո նա  էլ ոչ մի ասելիք չուներ իր «երկրպագուներին»: Ասելիքի բացակայությունը սկսեց լրացնել ինստագրամում հրապարակվող նոր լուսանկարներով և ֆոտոշարքերով: Բայց դա էլ չօգնեց երկար ժամանակ հետաքրքրության կենտրոնում մնալ և Շուշաննան դիմեց հայտնի մեթոդին` խոսել անձնական կյանքի մասին: Բայց քանի որ անձնական կյանք էլ առաձնապես չկար, պետք էր մի բան մտածել:  Բարեբախտաբար այդ ժամանակ տեսահոլովակ էր նկարահանում  երգիչ Մարտ Բաբայանը, ով էլ Շուշաննային օգտագործեց իր տեսահոլովակի փիարի համար, վերջինս էլ Մարտին` իր գոյություն չունեցած անձնականի մասին խոսելու համար:

Նրանց Ինստագրամներում սկսեցին հայտնվել միասին արված լուսանկարներ ժամանցի տարբեր վայրերից: Շուշաննան բոլոր նկարներն այնպես էր մեկնաբանում ու մակագրում, ասես Մարտի հետ ամուսնությանը հաշված օրեր էին մնացել: Էլ չասեմ դատարկ հարցազրույցների մասին, որոնցում խորհրդավոր երևալու ձգտումով տառապող Շուշաննան կրկնում էր ամենածեծված արտահայտությունը`«Ես չեմ մեկնաբանում մեր հարաբերությունները», «չեմ հաստատում, և չեմ էլ հերքում»...Շուշաննա ջան, ի՞նչը: Սա ամենաէժան փիարի ձևն է, երբ մարդիկ ոչնչից փորձում են  սեր խաղալ: Այդ խայծերը հնացել են, սիրելիս: 

Շուշաննային օգտագործեցին փիարի համար ու մոռացան...ո՞ւր են այսօր նրանց միասին լուսանկարները, ինչո՞ւ միասին էլ ոչ մի տեղ չեն հաճախում , ինչո՞ւ Մարտը էլ նրան չի հիշում իր ոչ մի գրառման մեջ: Չկան, որովհետև Մարտը էլ Շուշաննայի կարիքը չունի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել