Պարոն Համբարյանը երևի տեղյակ չէ, որ
1. ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի հետ համատեղությամբ՝ Հայաստանը սիրիահայերի 600 ընտանիքներին տրամադրում է բնակվարձ, ինչպես նաև` Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, երբ սիրիահայերը նոր էին եկել Հայաստան, 600 հոգու երեք ամսվա բնակվարձ է տրամադրել։
2. Սիրիահայերը Հայաստանն օգտագործում են որպես տրանզիտ երկիր: Գալիս են այստեղ, վիզա են ստանում և գնում են Եվրոպա:
Մինչդեռ Օբամայից պահանջել որպեսզի ավելացնի Հայաստանին տրամադրվող օգնության չափը նախևառաջ ANCA-ն պետք է պահանջի Կառավարությանը, բարերարներին, որպեսզի այստեղ ստեղծեն մի այնպիսի միջավայր, որ այս մարդիկ չմտածեն երրորդ երկիր գնալու մասին, որովհետև եթե նորից գաղթականություն, ապա ինչո՞ւ ուրիշ երկիր, եթե ոչ Հայաստան:
Հ.Գ. Եթե հայրենադարձություն է կատարվում, այն էլ նման ծանր պայմաններով, պետությունն ուղղակի պարտավոր է աշխատանքով ապահովել մեր հայրենակիցներին: Կարծում եմ, որ ումարային օգնության համար ոչ թե Միացյալ Նահանգները պետք է մտածի, այլ մեր «տեղական» օլիգարխիան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sirakohanyan/posts/1180619915311856
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել