Եկեղեցուն շատ կարելի է քննադատել, բայց ոչ այնպես, ինչպես դա անում է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Կարդացի նրա հարցազրույցը. եթե անկեղծ նրա հնչեցրած մտքերի մեծ մասը մեղմ ժպիտ առաջացրեցին, մասնավորապես՝ նա մոնղոլական նվաճումները Հայաստանում կապում է Զաքարյան շրջանի եկեղեցաշինության հետ:
Այս ի՞նչ մտքի գոհարներ են, այս ի՞նչ փայլատակումներ են, պարզունակ, պրիմիտիվ, հակագիտական ձևակերպումներ:
Խնդիր չկա քննադատենք եկեղեցուն, բայց՝ ըստ պատշաճի և անհրաժեշտության, իսկ եթե խոսում ենք պատմական խնդիրների վերաբերյալ, ապա՝ հիմնավորված և ծանրակշիռ փաստարկներով:
Ես էլ աթեիստ եմ, ովքեր ինձ ճանաչում են հաստատ կիմանան, թե ինչպես եմ քննադատում եկեղեցուն, բայց հանդուրժե՞լ անգրագիտություն, երիցս ոչ:
Հասկանում եք, պատմությունը չի կարելի գնահատել սև ու սպիտակի կամ այո և ոչ-ի պարզունակ դաշտում, այնտեղ կան բազմաթիվ այոներ և բազմաթիվ ոչեր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/954915931269102?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել