Կալցիումն ամենակարևոր դերակատարումներից մեկն ունի մարդու օրգանիզմի: Հենց դրա շնորհիվ են ոսկրերն ու ատամներն ամուր, իսկ մազերն առողջ մնում: Եվ հենց կալցիումն է օստեոպորոզի՝ ոսկրերի թուլացմամբ և նույնիսկ փոքր վնասվածքից, երբեմն նաև հասարակ փռշտոցից կամ հազից ջարդվածքով բնորոշվող հիվանդության կանխարգելման միջոց ծառայում:
Իսկ ինչպե՞ս իմանալ՝ արդյոք կալցիումի պակաս կա՞ օրգանիզմում
1. Ատամներ
Օրգանիզմում կալցիումի պակասի մասին ատամների վիճակից կարելի է դատել. եթե դրանք չափազանց զգայուն են դարձել թթու սննդատեսակների նկատմամբ, իսկ էմալի ծածկույթն էլ բարակել է կամ ամբողջությամբ մաշվել՝ առաջին նշանն ունեք առ այն, որ օրգանիզմին շտապ կալցիում է հարկավոր:
2. Եղունգներ և մազեր
Եղունգների և մազերի վիճակը ևս շատ բան կհուշեն օրգանիզմի մասին: Եթե դրանք էլ փխրուն են դառնում՝ պատճառն օրգանիզմում կալցիումի պակասը կարող է լինել:
3. Քաղցրեղեն
Որոշ մասնագետներ պնդում են, որ եթե մարդու մոտ քաղցրեղենով սնվելու անորոշ ցանկություն է առաջանում, այն ևս կարող է օրգանիզմում կալցիումի պակասի մասին վկայել: Նման դեպքերում կալցիում կամ դրա բաղադրությամբ հարուստ սնունդ ընդունելուց հետո քաղցրեղենով սնվելու ցանկությունը վերանում է:
4. Ոսկրեր
Եթե հաճախ և գլխավորապես՝ գրեթե առանց պատճառի կոտրվածքներ եք ունենում, երևույթի պատճառն արդեն ոչ թե կալցիումի պակասը, այլ միանգամայն լուրջ՝ բժշկի անհապաղ օգնությունը պահանջող խնդիր կարող է լինել:
Օրգանիզմում կալցիումի պակասը լրացնելու համար հարկավոր է ամենօրյա սննդակարգի մեջ կալցիումով առավել հարուստ սննդատեսակներ ներառել. բազմաթիվ մասնագետներ պնդում են, որ սննդի հետ օրգանիզմ անցած կալցիումը, ի տարբերություն սննդային հավելումների, ավելի հեշտ է մարսվում: