Մարդիկ երբեմն մտածում են, թե սուրբ լինել, նշանակում է՝ կատարյալ և մաքուր լինել: Մեր խոսքի ու կեցվածքի մեջ չպետք է թերություն լինի; Իրոք, այսպե՞ս պետք է հասկանալ սրբությունը; Բայց կատարյալ ի՞նչ կա աշխարհում: Կատարյալ մարդ կարելի՞ է գտնել: Ուրեմն սրբություն չկա՞:
Կարող ենք նաև այս հարցը տալ, թե ինչո՞վ և ինչո՞ւ է Սուրբ՝ Էջմիածինը, որովհետև քարե՞րն են որոշ ձևով դասավորվել, թե պարզապես որովհետև մենք Սուրբ ենք ասում: Սուրբ Էջմիածինը անկրկնելի մեկ հատիկ Սրբություն Սրբոց է: Ինչո՞ւ: Պատասխանը պարզ է, որովհետև Աստված իջել է հայրենի հողի վրա, Ինքն է հայտնվել: Այնտեղ ենք մենք հանդիպել նրան: Աստված այդ տեղը ընտրել է հայ ժողովրդի հետ Իր ուխտի համար: Կարող ենք ուրիշ Եկեղեցի կառուցել, ուր բնականաբար ևս Աստված կլինի, մեր հավատով կհայտնվի, բայց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միակ այն տեղն է, ուր Աստված Ինքն է ընտրել Ինքնիրեն մեզ հայտնելու, մեր կյանքը և մեզ սրբացնելու համար:
Մենք ունենք Սուրբ Էջմիածին, որի գլխավերևում շողում է Լուսավորչի կանթեղը, իսկ նրա ետևում փայլփլում են հայ հերոսների սրերը: Դարեր կգան ու դարեր կանցնեն, բայց Սուրբ Էջմիածինը հավերժ կմնա, իր քարեղեն գոյությամբ ու մանավանդ՝ իր ոգեղեն զորությամբ:
Ահա այս է Սուրբ Էջմիածինը:
Փառք Սուրբ Էջմիածնին, թող անսասան մնա մեր հավատքի Տունը Արարատի անմիջական շուքի ներքև, որպեսզի Լուսավորչի անմար կանթեղից ճառագայթող անմահության լույսը պայծառ շողա մեր ամբողջ ժողովրդի վրա, ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տոնական հանդերձանքի համար օգտագործվել են ավելի քան 800 լուսային շղթաներ:
Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան

Նյութի աղբյուր՝ http://ter-hambardzum.com/news/2012-12-29-1374
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել