Տարին դեռ նոր է սկսվել, իսկ «սիրիացի» փախստականներն արդեն հասցրել են էլ ավելի կատալիզացնել եվրոպացիների ատելությունն իրենց հանդեպ։ Ինչու եմ չակերտներում գրում. բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ հենց Սիրիայից եկած մարդկանց թիվն այն մարդկանց բազմության մեջ, ովքեր քաղաքական ապաստան են ստացել Եվրոպայում սիրիացի փախստականների անվան տակ, կազմում է լավագույն դեպքում ընդհանուր թվի 30 տոկոսը։ Մնացածն Աֆղանստանից, Իրաքից, Սուդանից, Էրիթրեայից ու Հյուսիսային Աֆրիկայի երկրներից են։
Եվ այժմ այս խաժամուժը բռնությունների նոր ալիք է ձեռնարկել, և հատկապես գերմանական քաղաքներում խմբակային բռնաբարությունների ու սեռական ոտնձգությունների հսկայական ալիք է բարձրացել։ Ուսումնասիրելով իրավիճակը՝ տպավորություն է, որ Գերմանիայի իշխանություններն անում են հնարավորը, որպեսզի նման արարքները մնան անպատիժ, ու այդ ալիքին ի պատասխան առաջանա հակաալիք...
Իսկ հակաալիքը տվյալ հարցի համատեքստում անխուսափելիորեն կրելու է վառ արտահայտված ուլտրա-աջ բնույթ, և դրա առաջամարտիկները լինելու են նեոնացիստական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները։ Այն բանից հետո, երբ Գերմանիայի ժողովուրդը համոզվի, որ իրական անվտանգություն ապահովել պարտավոր պետությունը ոչինչ չի անում և անատամ քաղաքականություն է վարում փախստականների անիրավությունների դեմ, մարդիկ կտրուկ կվերանայեն իրենց հայացքները, այդ թվում՝ նացիզմի ու նեոնացիզմի նկատմամբ, որոնց կողմից կտեսնեն միակ գործուն քայլերն ընդդեմ եկվորների ամենաթողության։
Այսպիսով, արդեն կարճաժամկետ հեռանկարում կարելի է ակնկալել Գերմանիայի ու մի շարք այլ արևմտաեվրոպական երկրների նացիստական ընդհատակի լեգիտիմացիան հասարակության լայն շերտերի մոտ, ինչը հղի է անկանխատեսելի հեռանկարներով ինչպես հենց Եվրոպայի, այնպես էլ մնացյալ աշխարհի համար։ Թերևս, միայն միգրանտների ճակատագիրն է հեշտ կանխատեսելի նման սցենարի կյանքի կոչման դեպքում. եթե ամեն ինչ շարունակվի այս տրամաբանությամբ, ապա Եվրոպայում տեղ կգտնի երկրորդ Հոլոքոսթ, որին զոհ կգնան ոչ թե հրեաները, այլ հատկապես մահմեդական դավանաբանությանը հարող ներգաղթյալներն ու էթնիկ տարրերը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել