Չնայած մեր օրգանիզմի վրա ալկոհոլի՝ բոլորին քաջ հայտնի ազդեցությանը, աշխարհը չի դադարի այն խմել: Գրեթե յուրաքանչյուր երկիր ունի իր սիրելի ալկոհոլային ըմպելիքը, և աշխարհում ընթանում է հավերժական վեճ այն մասին, թե ով է ամենից շատ խմում:
Ալկոհոլը գոյություն ունի հազարամյակներ, և դրա հետ բազմաթիվ հետաքրքիր փաստեր են կապված: Դատարկ բաժակների ախտաբանական վախից մինչև 3.75 մլն դոլար արժողությամբ օղիներ՝ հետաքրքիր փաստեր ալկոհոլի մասին:
Հնագետները հայտնաբերել են քարի դարի վերջին վերագրվող կժեր, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ ֆերմենտացված ըմպելիքները գոյություն են ունեցել առնվազն արդեն նեոլիթյան շրջանում՝ մ.թ.ա. մոտ 10 հազար տարի առաջ:
Բանջարեղենի մեծ մասը և գրեթե բոլոր մրգերը փոքր քանակությամբ սպիրտ են պարունակում:
ԱՄՆ-ն առաջին տեղերից մեկն է զբաղեցնում այն երկրների շարքում, որտեղ ալկոհոլի օգտագործումը թույլատրվում է մեծ տարիքից՝ 21 տարեկանից: Որոշ երկրներում թույլատրվում է ալկոհոլ օգտագործել 16 տարեկանից:
Ալկոհոլ կա ո՛չ միայն Երկրի վրա, այլև՝ տիեզերքում:
Իրենց գոյությամբ կոկտեյլները պարտական են «չոր օրենքին»: Դրանք առաջարկվել են՝ քողարկելու անորակ խմիչքի համը:
Հետազոտողների կարծիքով՝ ամեն րոպե բնակչության 0.7 տոկոսը գտնվում է ակլոհոլի ազդեցության տակ: Այսինքն՝ ներկա պահին 50 մլն մարդ հարբած է:
Աշխարհում ամենաթանկ օղու մեկ շիշը կարելի է գնել 3.75 մլն դոլարով: «Միլիոնատիրոջ օղին» ստացվում է սկանդինավյան կեչու փայտից: Սկզբում ֆիլտրվում է սառույցի, այնուհետև՝ ածխի միջոցով: Այն վաճառվում է բյուրեղապակե շշով, որն ունի պլատինի և ռադիումի հավելումներ և զարդարված է ալմաստներով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vrezh.osipyan/posts/833423616779759
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել