Մի շարք խնջույքների, միջոցառումների, գլամուրային հավաքույթների, կորպորատիվների, հարսանիքների ու ծննդյան արարողությունների ներկա եղա։
Երբ գինովցա, ուրախացա, պարեցի, ակտիվ եղա շփման մեջ անմիջական, մարդիկ սկսեցին իրար մեջ խոսել.
«Տեսա՞ք՝ Սոսն ինչ մեռած էր, լսի, կարող ա՞ մենակ խմած չէր, ինչ ափսոս ա, վաաա՜յ, ինչ ափսոս աաաա՜»։
Երբ սկսեցի նմանատիպ հավաքույթներում ավելի սթափ և զգոն ներկայացնել սեփական անձս, շփման մեջ ավելի հաշվարկով, ցանկություններիս մեջ ավելի զուսպ, ամեն ինչ նկատող և ձանձրացող, նրանք ավելի ակտիվ սկսեցին վերլուծել պահվածքս, նույնիսկ երբեմն իմ ներկայությամբ. «էս Սոսին էլ զվյոզդը տարավ, թե ինչ եղավ, հեռու ա պահում իրան, ո՛չ պարում ա, ո՛չ խմում, ո՛չ ուրախանում, վաաա՜յ, ինչ ափսոս աաա՜, վաաաա՜յ, ինչ ափսոս աաաա՜» ։)))))
Ստե չեք, ստե չեք։)))