Ելույթ, որն անհրաժեշտ է նայել սկզբից մինչև վերջ։ Սահակաշվիլին անցել է հստակ քայլերի։ Ինձ համար կա հնարավոր երկու սցենար.
1. Պորոշենկոն Սահակաշվիլիին նշանակելու է վարչապետ, և վերջինս արդեն գործնականում հնարավորություն է ունենալու կիրառել սեփական ծրագրերն ու բարեփոխումները։ Յացենյուկն ու Ավակովը մնացյալ օլիգարխիայի հետ անցնում են ընդդիմություն, բայց ժողովրդական աջակցությունը մնում է Պորոշենկոյի ու Սահակաշվիլիի կողմում։ Սահակաշվիլին հնարավորություն է ստանում հետագայում դառնալ Ուկրաինայի նախագահ։
2. Պորոշենկոն դադարում է աջակցություն ցուցաբերել Սահակաշվիլիին, վերջինս հրաժարական է ներկայացնում Օդեսայի մարզպետի պաշտոնից, դառնում ընդդիմություն և սկսում համաժողովրդական շարժում՝ ընդդեմ գործող իշխանությունների՝ հանուն եվրոպական, ժողովրդավար, բարեփոխված Ուկրաինայի։ Նա ստանում է քաղաքացիների բացարձակ աջակցությունը և հեղափոխության կամ հաջորդ ընտրություններին հաղթելու շնորհիվ դառնում Ուկրաինայի նախագահ։
Հ.Գ. Ինձ համար երկու սցենարները հավասարապես հնարավոր են ու կանխատեսելի։
Հ.Գ.Գ. Ինձ համար կանխատեսելի է նաև այն, որ Ուկրաինայի հաջորդ նախագահը Միխեիլ Սահակաշվիլին է լինելու, անկախ նրանից, թե սցենարներից որ մեկը կաշխատի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.mirzoyan.1/posts/937928062943668
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել