Ինչ-որ մի բան այն չէ:
Հայաստանի լրատվամիջոցները սուր քննադատության են ենթարկում Ադրբեջանին՝ դիտարկելով այն որպես ավտորիտար, օլիգարխիկ պետություն, որի հասարակությունը պարփակված է հետամնացության և անգրագիտության մեջ:
Ենթադրենք, թե այդպես է:
Իսկ Հայաստա՞նը։
Հայաստանն ավտորիտար չէ՞, օլիգարխիկ չէ՞, Հայաստանում կոռուպցիա չկա՞, Հայաստանում քաղբանտարկյալներ չկա՞ն, հասարակությունը գրագե՞տ է, հետամնաց չէ՞:
Ինչո՞վ է Հայաստանը տարբերվում Ադրբեջանից, մի՞թե այստեղ պատմությունը չի կեղծվում:
Չէ, երևի ես մի փոքր անհասկացող եմ կամ էլ ապազգային տարր եմ, որը հանդգնում է Հայաստանը համեմատել Ադրբեջանի հետ:
Իրականում երկու պետություններն էլ թաղված են նույն կեղծիքի մեջ և քանի դեռ ուշքի չեն եկել, Արցախի հիմնախնդրի շրջանակներում շահարկվելու են տերությունների կողմից:
Ձեր իշխանական քաղաքագիտական վերլուծությունները քնքշորեն պատռեք և զգույշ կուլ տվեք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/929825190444843
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել