Դեկտեմբերի սկզբից քաղաքապետարանի կայքը և ֆեյսբուքյան էջերը թմբկահարում են քաղաքի ամանորյա զարդարման թեման: Քաղաքը զարդարվում է, լուսավորվում ու նախապատրաստվում տոներին: Բայց, արի ու տես, որ Երևանի ոչ բոլոր վարչական շրջաններն են բարեխղճորեն մոտենում իրենց գործին ու քաղաքացիներին տոնական տրամադրություն պարգևում:
Տեսեք, սա տոնական Երևանից մի հատված է՝ Աջափնյակ համայնքի Հասրաթյան փողոցը: Ինչի՞ մասին է մտածում համայնքի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, թե՞ այս փողոցի բնակիչները դուրս են Երևանից ու պետք է շնորհակալ լինեն, որ գոնե փողոցների գիշերային լուսավորություն ունեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել