Հայաստանում քաղաքական դաշտը և շոու բիզնեսի աշխարհը չափազանց փոքր են, որ դրանց ներկայացուցիչների անվան հետ կապված սկանդալները գաղտնի մնան: Հատկապես դժվար է երկար գաղտնի պահել ընտանեկան խնդիրները, ամուսնությունները, դավաճանություններն ու բաժանությունները:
Երբ իմացա այն լուրը, որ Լևոն Տեր-Պետրոսյանի որդին և Հայաստանի հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Աննա Ավանեսյանը միասին են և շուտով կարող են ամուսնանալ, երկար ժամանակ չէի հավատում, որովհետև նախ՝ նման բան չէի սպասում ՀՀ առաջին նախագահի ընտանիքում մեծացած և դաստիարակված մարդուց, երկրորդը` սիրված հաղորդավարուհուց: Շատ վատ եմ վերաբերվում, երբ մեկը փորձում է ուրիշի դժբախտության վրա սեփական երջանկությունը կառուցել և քանդում է ընտանիք, որտեղ երեխաներ կան: 
Գիտեմ, որ առաջին նախագահը ևս խիստ դեմ է այդ հարաբերություններին:
Դավիթ Տեր-Պետրոսյանը նոր սիրավեպի պատճառով բաժանվել է իր կնոջից` Լիլիթից: Նրանք երեք երեխա ունեն:

Ահա Դավիթի և Լիլիթի ընտանիքը`

Աննա Ավանեսյանը`

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել