2008-ին Քոնդոլիսա Ռայսն իր ելույթներից մեկի ժամանակ պատասխանեց ներկաների հարցումներին՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին։
Իսկ թե ինչպես կարելի է Ղարաբաղյան հակամարտության փոխընդունելի լուծում գտնել, արտգործնախարար Ռայսը պատասխանեց. «Փոքր-ինչ հաստատակամության միջոցով կարելի է համեմատաբար արագ լուծում գտնել, Մինսկի աշխատախմբի շրջանակներում մենք փաստորեն շատ ենք մոտեցել հակամարտության լուծմանը։ Հայաստանի և Ադրբեջանի փոխհամաձայնության համար անհրաժեշտ է մի շարք դժվար որոշումներ կայացնել։ Թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի կառավարությանը ես նախազգուշացրել եմ, որ իրենց երկրները Ղարաբաղի հակամարտության պատճառով հետ են մնում տարածաշրջանի զարգացման ծրագրերից։ Այս հարցում երկու կողմերն էլ մեղադրելի են։ Անհրաժեշտ է ցուցաբերել քաղաքական կամք»։
Ռոբերտ Քոչարյանը մի ժամանակ ասում էր, որ շրջափակումները չեն ազդում Հայաստանի տնտեսական զարգացման վրա: Ամեն ինչ կախված է կառավարության աշխատանքի ճիշտ կազմակերպումից և ուժերի մոբիլիզացիայից:
Համաձայն եմ. թող կառավարությունն իր աշխատանքը ճիշտ կազմակերպի, բայց ստացվում է այնպես, որ շրջափակումը շուրջ 30 տոկոսով թանկացնում է Հայաստանի արտաքին բեռնափոխանակությունը, որ ինքնին արդեն ահավոր բեռ է թե՛ մեր արդյունաբերողների, թե՛ գործարարների համար:
Ի վերջո, Ղարաբաղյան հակամարտությունը խոչընդոտ չպետք է հանդիսանա արտասահմանյան ներդրումների համար: Ներդրումների հոսքի ապահովումը կախված է լայնամասշտաբ մարկետինգային քաղաքականությունից, որը մեզ մոտ կարծես թե բացակայում է:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1138660986174416&set=a.143995108974347.18054.100000915757085&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել