Այս սննդատեսակները ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել։ Սրանք վնասակար են համարվում և վտանգավոր են առողջության համար:
Նատրիումի գլուտամատ
Երբեք չի կարելի ուտել այնպիսի սննդամթերք, որոնց բաղադրության մեջ կա Е-621 (նատրիումի գլուտամատ)։ Վերցրեք սննդամթերքի փաթեթն ու կարդացեք դրա բաղադրությունը։ Եթե կարդաք, որ այն պարունակում է այս նյութը, ապա երբեք մի՛ գնեք այն։ Նատրիումի գլուտամատը համի խթանիչ է։ Այժմ այն հավելում են նույնիսկ ամենաանսպասելի մթերքների մեջ՝ համային որակները լավացնելու համար։
Ուշադիր եղեք։ Ավելի լավ է օգտվել բնական սննդամթերքից՝ աղ, շաքարավազ, պղպեղ և այլն, սակայն գլուտամատից կտրականապես խուսափեք։
Շաքարի փոխարինիչներ
Չնայած շաքարի շատ փոխարինիչներ կալորիաներ չեն պարունակում և բավականին տնտեսող են (պլաստիկե մեկ տարան փոխարինում է 6-12 կգ շաքարը), այնուամենայնիվ, դրանցից օգտվել խորհուրդ չի տրվում։ Պարզվում է, քաղցր համը զգալով, մեր կերակրափողը «կարծում է», որ ածխաջրերի չափաբաժին կստանա, իսկ դրանք չկան։ Այսպիսի «խաբկանքից» հետո ամեն տեսակ ածխաջրերը, որոնք հայտնվում են օրգանիզմում դրանից հետո 24 ժամվա ընթացքում քաղցի ուժեղ զգացողություն են առաջացնում։ Մի օգտագործեք ոչ մի տեսակ շաքարի փոխարինիչներ։
Տրանս ճարպեր
72,5% ճարպ երբեք չի կարելի օգտագործել։ Այն իրենից տրանս ճարպ է ներկայացնում՝ ջրածնով բացված ցածրորակ բուսայուղ։
82,5 %-ից պակաս յուղ ՉԻ ԼԻՆՈՒՄ։ Եթե չի հաջողվում այսպիսի յուղ գտնել, ավելի լավ է բուսայուղ օգտագործել։ Ավելի լավ է երկու գդալ բնական ձիթապտղի յուղը, քան մի ամբողջ բաժակ կամ կիլոգրամ տրանս ճարպ։
Թեթև աղ դրած սելյոդկա՝ պլաստիկ փաթեթավորված
Թեթև աղ դրած սելյոդկան պահպանվում է միայն յուղի մեջ։ Քացախի, գինու մեջ այն երբեք չի պահպանվում։ Եթե սելյոդկան առանց յուղի է, նշանակում է դրա մեջ հեքսամեթիլենտետրամին կա։
Թեթև աղ դրած կարմիր ձկնկիթ
Սկզբունքը նույնն է։ Կարմիր ձկնկիթը երկար չի պահպանվում, պահպանվում է միայն սառեցված կամ խիստ աղ դրած վիճակում։ Եթե վաճառվում է թեթև աղ դրած ձկնկիթ, նշանակում է դրա մեջ կամ ուրոտրոպին է հավելած, կամ կիտրոնի աղ։ Հնարավոր է մեկ այլ նյութ ավելացված լինի, սակայն արդյունքում, միևնույն է, ստացվում է ֆորմալդեհիդ։
Գենետիկորեն մոդիֆիկացված սննդամթերք
Արախիս. ծխածաղկի գեն է հավելվում, որն իրենից խիստ թունավոր նյութ է ներկայացնում։ Եվ միջատներն արախիսը չեն ուտում,
կանաչ ոլոռ (պահածոյացված),
եգիպտացորեն (պահածոյացված),
ներկրված կարտոֆիլ,
ծովախեցգետի ձողիկներ (ծովախեցգետնի բնահյութը՝ սոյայի հետ խառնած),
կակաո:
Եգիպտացորենի ձողիկներ ու շաքարով փաթիլներ
Եթե գնում եք եգիպտացորենի ձողիկներ կամ փաթիլներ, դրանք պետք է քաղցր ՉԼԻՆԵՆ, որովհետև շաքարն արտադրությունում չի օգտագործվում։ Շաքարն այրվում է 140°C ջերմաստիճանում, այդ իսկ պատճառով օգտագործվում է շաքարի փոխարինիչ, այս դեպքում՝ ցիկլոմատ։
Շիլաներ ու խավարտներ բուրավետիչներով (արոմատիզատոր) և ներկանյութերովՇիլաներ ու խավարտներ բուրավետիչներով (արոմատիզատոր) և ներկանյութերով
Սրանք քիմիական նյութեր են, որոնք հագեցած են տարբեր մթերքների (բանան, ելակ, տանձ և այլն) հոտով։
Սառնաշաքար և բարբարիս
Այսօր այնքան ուժեղ քիմիական բնահյութ է օգտագործվում, որ եթե թեթև խոնավացրած կոնֆետը թողնեք սփռոցի վրա, այն կարող է անցնել սփռոցի միջով ու փչացնել նույնիսկ սեղանի տակը։ Այն կարող է ոչնչացնել նույնիսկ պլաստիկը։ Պատկերացրեք, թե ինչ է տեղի ունենում Ձեր ստամոքսի հետ։
Մարմելադ
Տարիներ առաջ շուկայում առկա մարմելադների հետ այսօրվա մարմելադները ոչ մի ընդհանրություն չունեն։ Այսօր այն պարզապես քիմիական արդյունաբերության հրաշք է՝ մահացու վտանգավոր։
Ջեմեր
Ջեմերի մեջ կարելի է գտնել ամենաուժեղ հակաթթվեցնող նյութերը։ Դուք երբեք չեք կարող պահել բալն այս ձևով՝ վերամշակված առանց այս վտանգավոր ավելանյութերի։
Տապակած կարտոֆիլ ֆասթֆուդ ռեստորաններում կամ խանութներում՝ պատրաստի վիճակումՏապակած կարտոֆիլ ֆասթֆուդ ռեստորաններում կամ խանութներում՝ պատրաստի վիճակում
Այսօր օգտագործվող հակաթթվեցուցիչներն այնպիսին են, որ դրանց օգնությամբ կարտոֆիլը մի տարի կարող է պահպանվել ու չսևանալ։ Սա վերաբերում է նաև ֆասթֆուդի այլ տեսակներին՝ շաուրմա, կարկանդակներ և նույնիսկ աղցաններ։
Եփած երշիկներ
Այս երշիկները պատրաստվում են գենետիկորեն մոդիֆիկացված սոյայից։ Նրբերշիկները, սարդելկաները, եփած երշիկները, պաշտետը և նման արտադրանքները պարունակում են այսպես կոչված «թաքնված ճարպեր»։ Դրանց քաշի 40%-ը կազմում են ճարպ, բնական յուղ, խոզի կաշի, սակայն թաքնված են մսի տակ, այդ թվում նաև համային հավելումների միջոցով։
Կիսաապխտած երշիկներ
Այսօր ոչ-ոք չի ապխտում երշիկներն այնպես, ինչպես նախկինում։ Օգտագործվում են ապուխտի համար նախատեսված հեղուկ, որոնց մեջ կրկին ֆորմալդեհիդներ կարելի է գտնել։
Երկար պահպանվող (ավելի քան երկու շաբաթ) կաթնամթերքԵրկար պահպանվող (ավելի քան երկու շաբաթ) կաթնամթերք
Այն, ինչ 2 շաբաթից ավել կարող է պահպանվել, երբեք չի կարելի օգտագործել։ Ասեպտիկ փաթեթավորումն իրենից ներկայացնում է հակաբիոտիկներով փաթեթ։
Պլաստիկ փաթեթավորմամբ մայոնեզ
Քացախը, որը գտնվում է մայոնեզի մեջ (չնայած այն չպետք է դրա մեջ լինի), քայքայում է պլաստիկ փաթեթի պատերը՝ ազատելով կանցերոգեն նյութերը։ Պլաստիկ փաթեթների մեջ կարելի է միայն չեզոք մթերքներ դնել։
Խաղող, որը չի փչանում
Խաղողը չեն հասցնում պոկել որթից, ու սնկերն արդեն խժռում են այն։ Այդ իսկ պատճառով, եթե այն 5 օրվանից ավել վաճառքի է հանված, ապա իմացեք, որ այն մշակված է քլորոֆորմով ու այլ լուրջ հակաթթվեցուցիչներով։
Փաթեթավորված ռուլետներ և կեքսեր
Սրանք չեն փչանում, չեն չորանում։ Այն մի ամիս կարող է մնալ նույն վիճակում։
Շոկոլադե կոնֆետներ
Շոկոլադի 90 տոկոսը շոկոլադ չէ։ Շոկոլադե բատոններն իրենցից կալորիաների հսկայական պաշար են ներկայացնում, որոնք կազմված են քիմիական հավելումներից, գենետիկորեն մոդիֆիկացված նյութերից, ներկանյութերից ու բուրավետիչներից։ Մեծ քանակությամբ շաքարի ու քիմիական տարբեր նյութերի հավելումներն ապահովում են մեծ չափի կալորիականությունը և այն կրկին ու կրկին ուտելու ցանկությունը։
Հավի միս
Հատկապես տղամարդկանց հավի միս ուտել չի կարելի, որովհետև այն լի է հորմոններով։ Հավի միսը հավելում են 6 կանացի հորմոններով, այդ թվում՝ պորգեսթերոններով։ Այդ իսկ պատճառով, եթե տղամարդիկ սկսեն կանացի հորմոններ ուտել, նրանց մոտ կնվազի տեստոստերոնը և նույնիսկ այն աստիճան, որ այլևս հնարավոր չի լինի վերականգնել։ Օգտագործեք ոչ կոմերցիոն արտադրված հավի միս։
Լուծվող սուրճ
Տղամարդկանց ընդհանրապես չի կարելի լուծվող սուրճ օգտագործել, որովհետև դրանք օրգանիզմում հորմոնալ փոփոխություններ են առաջացնում։
Կետչուպ, տարբեր տեսակի սոուսներ ու լցոններ
Դրանց մեջ մեծ քանակությամբ ներկանյութեր, համային հավելումներ ու գենետիկորեն մոդիֆիկացված նյութեր են պարունակվում, և, բացի այդ, կոնսերվանտները, որոնք այս սննդամթերքը պահպանում են փչանալուց, վնասում են աղիքային միկրոֆլորան, ոչնչացնում օրգանիզմում օգտակար միկրոբները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել