2015 թվականը կարևոր տարի էր Հայաստանի համար: Հատկապես Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մեր երկիրը բազմաթիվ արտասահմանցի հյուրեր ունեցավ, որոնց թվում եղան նաև համաշխարհային հռչակ վայելող աստղեր: FashionYan.com-ը, ամփոփելով տարին, ներկայացնում է, թե տարվա ընթացքում հայտնիներից ովքեր այցելեցին Հայաստան:
Եվ այսպես, սկսենք, թերևս, ամենաքննարկվող և սպասված այցերից մեկից՝ Քարդաշյան քույրեր և Քանյե Ուեսթ: Համաշխարհային աստղերը Հայաստան այցելեցին այս տարվա ապրիլին:

h8

Ապրիլին Հայաստան այցելեց «System Of A Down» խումբն ու Ցեղասպանության զոհերի հիշատակի նախօրեին բացօթյա համերգ տվեց Հանրապետության հրապարակում:

h6

Այս նույն ժամանակահատվածում, ապա նաև հոկտեմբերին Հայաստան այցելեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում եղավ պարուհի VARDA-ն: Նա հայրենիք ժամանեց նաև ամռանը և բարեգործական համերգ ունեցավ:

h7

Ամռանը «Ոսկե Ծիրան-2015» կինոփառատոնի շրջանակներում Երևանն առաջին անգամ հյուրընկալեց հայտնի դերասանուհիներ Օռնելա Մուտիին և Նաստասյա Կինսկիին:

h3

Այս ամառ մասնավոր այցով Հայաստան ժամանեց նաև Քաթարի շեյխուհի Մոզան: Նրան ուղեկցում էր ռուս հայտնի դիզայներ Ուլյանա Սերգեենկոն:

Untitled

Աշնանը Հայաստանում նկարահանումներ իրականացրեց «Vogue Russia» ամսագիրը, որին մասնակցում էր «Victoria’s Secret» ապրանքանիշի մոդել Ստելա Մաքսվելը:

h9

Հոկտեմբերին իր այցով աշխարհին զարմացրեց հայտնի շոումեն, կատակերգու Քոնան Օ՛ Բրայենը, ով մեր երկրին նվիրված հաղորդաշար նկարահանեց:

h5

Իսկ դեկտեմբերին Երևանում համերգ ունեցավ ռեփեր Թիմաթին:

h4

2015 թվականին Հայաստան այցելեցին նաև Իրինա Ալեգրովան, Սոսո Պավլիաշվիլին, Գրիգորի Լեպսը, Ավրաամ Ռուսոն և Սոգդիանան: Իսկ ռուսական «Винтаж» խումբն այստեղ Երևանին նվիրված տեսահոլովակ նկարահանեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել