Աշխատանքից իմ հեռացման խնդրին հանգամանորեն անրադարձել են նաև իմ գործընկեր-ուսուցչուհիները, մասնավորապես՝ ինձ ներկայացնելով որպես դավաճան, դպրոցի, կոլեկտիվի վրա ցեխ շպրտող, անպատասխանատու, ոչ բարեխիղճ աշխատող և այսպես շարունակ:
Նշում են, թե ես ամենօր ուշացել եմ և նրանք են իմ փոխարեն դասավանդել:
Առաջին հերթին, ես երբևէ մտադրություն չեմ ունեցել դպրոցի կամ էլ ուսուցիչների վրա ցեխ շպրտել և նրանց անունն իսկ անգամ չի շոշափվել: Խնդիրը եղել է տնօրենի հետ և ամբողջ խոսակցությունը կառուցվել է հենց այդ կոնտեքստում:
Այսպիսի պայմաններում ներկայացնեմ ողջ եղելությունը.
Ուշացումներ իհարկե եղել են և դրանք պայմանավորված են եղել իմ զբաղվածությամբ, բայց ուսուցիչների հաղորդած տեղեկությունները մեղմ ասած չափազանցեծված են: Ես անփորձ եմ եղել, մի փոքր էլ անփույթ և նրանք ինձ բոլոր հարցերում աջակցել են: Երբեք չեմ կարող մոռանալ: Նրանք նշում են, թե ես խուսափել եմ որոշակի պարտավորություններից: Նշենք, որ դպրոցները վերածվել են անիմաստ փաստաթղթերի և բյուրոկրատական ձևական պարտավորությունների հիմնարկություններ: Այդպիսի պարտավորություններից բնականաբար խուսափել եմ:
Նրանք նշում են, թե մշտապես իմ փոխարեն դասեր են անցկացրել: Իհարկե, կեղտոտ սուտ, եթե իրոք այդպես է, ապա արդեն երկու օր չդադարող երեխաների արձագանքները ո՞րտեղից են, այդ ի՞նչպես են նրանք հասցրել սիրել ինձ, եթե իմ դասերը ուրիշներն են պարապել:Հիմա ազատման մասին:
Ես ազատ մարդ եմ, մշտապես հանդես եմ եկել իմ գրառումներով, որտեղ ներկայացրել եմ իմ տեսակետները; Այն բանից հետո, երբ սուր քննադատության էի ենթարկել գեներալ Հայկազ Բաղմանյանին, տնօրենը ինձ ստիպում էր ջնջել հոդվածներս և առհասարակ ֆեյսբուքյան էջը: Իհարկե հրաժարվել եմ: Տիկին Օլքինյանը նշում է, թե ես սրբություն չունեմ: Իսկ ո՞վ ունի, տնօրենը բոլոր դասղեկներին հրահանգել էր հանդիպումներ ունենալ ծնողների հետ և խոսել ԱՅՈ-ի շուրջ: Ես բնականաբար հրաժարվել եմ, իսկ իմ փոխարեն իմ դասղեկական դասարանի ծնողների հետ հանդիպումներ է ունեցել հենց տիկին Օլքինյանը: Ընկեր Օլքինյան թող ես լինեմ աշխարհի ամենավատ աշխատողը, դուք էլ այդպես շարունակեք տնօրենի պահանջով պարտադրաբար Հանրապետական կուսակցության ժողովներին գնալը և անդամավճարներ տալը:Վերջին մի ամսում ես, ստիպված եմ աշխատանքի գնացել և երկու-երեք անգամ բացակայել եմ: Պատճառն այն է, որ ես պարզապես զզվել էի այդ ամենինչից և չէի ուզում աշխատել: Ինձ մոտ Եկեղեցու պատմություն առարկայից եկել են դասալսման և շատ դժգոհ գնացել: Ես մշտապես ասել եմ, որ այդ առարկայի գոյությունն անգամ սխալ է, ես չեմ ուզում այն դասավանդել և չեմ ուզում քարոզչություն իրականացնել: Իսկ ինձ ասում են ցանկալի կլինի, որ դասերը սկսելուց աղոթես:Գրաֆիտի անելու և Բարեկամության կամրջի վրա ՈՉ-ի պաստառ փակցնելու համար, տօրենը ինձ վերջնագիր ներկայացրեց, ես ուզում էի ազատվել, դեռևս շատ վաղուց, բայց Համբարյանը թույլ չտվեց:
ԵՎ վերջապես սիրելի ուսուցիչներ, ու՞մ էին պետք իմ գործունեության համար Ձեր գնահատականները, եթե այսօր այսպիսի գնահատականներ պետք է իջեցնեիք:
Ախր այս վիճակը դուք էլ չեք ընդունում, դուք էլ եք դեմ, ի՞նչ խղճով, ախր Ձեր համար երեխու պես եմ եղել:
Նշում եք, թե ես ազնիվ չեմ, հեռացման պատճառները այլ են: Ախր ընկեր Հովսեփյան այն օրը դուք նշեցիք, որ տնօրենն է ինձ թույլ տվել ուշանալ, իսկ հիմա ի՞նչ եղավ, նա ասաց ԱՅՈ, ես ասեցի ՈՉ և ուշացումները դարձան անընդունելի:Դասերից երկու-երեք րոպե ուշանալը երեբք չի խանգարել, որ ես նոռմալ դաս պարապեմ:
Մեկի համար հոր պես եմ եղել, մյուսի համար ընկեր, իսկ շատերի համար էլ պարզապես ուսուցիչ, տեղյակ եմ եղել բոլոր աշակերտների խնդիրներից, մի՞ թե այդ երկու երեք րոպեն կամ գրողի տարած մատյանները համեմատելի են այս ամենինչի հետ:
Տնօրենը որին ես շատ եմ սիրել, քանի անգամ է դուրս եկել իր հանրապետական աշխատասենյակից և զբաղվել երեխաների խնդիրներով, այս հարցին դուք պատասխանեք Լիիթ Ռոբերտովնա ինձ հրեշ ներկայացնելու փոխարեն:
Դուք ընդհանարպես տեղյա՞կ եք Հայաստանից:
Ձեր այդ ռազմահայրենասիրական դաստիրակությունը:
Իմ խիղճը մաքուր է, ես փորձում էի կարծրատիպեր կոտրել, որ Ձեր կամքին հակառակ չդառնաք հանրապետական, որ խոսքի ազատություն ունենաք, քանզի մտավորականներ եք, ախր դուք միշտ ամենինչ Ձեր կամքին հակառակ եք անում՝ ստիպված: Համաձայն չե՞ք, դե այդպես էլ ապրեք, ծպտված և խեղդված:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/923969474363748?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել