Սահմանային լարվածությանը և զոհերին զուգահեռ կրկին ակտիվանում են թեմաներ, որոնք մեզանում քանի տարի շարունակ քննդատվում են ու արժանանում ապազագային պիտակին: Մի պահ թվում է թե այդ մասին այնքան է խոսվել, որ անգամ ամենապառվա…րն էլ չեն համարձակվի: Դրանք տարածողները հստակ գնահատականի են արժանացել վաղուց: Սակայն ինչպես երևում է այդ ոհմակը հստակ խնդիր ունի լուծելու, հետևաբար չի լռում, իսկ ամենասարսափելին այն է, որ նրանց հետևողներ կան, որոնք հիմնականում չեն հասկանում ծուղակը, չեն գիտակցում ինչ են անում, երեխաներ են, բայց դրանով հակահայկականության ջրաղացին են ջուր լցնում: Հենց իրենց պատճառով է, որ ստիպված եմ անդրադառնալ այս թեմաներին: Հերթով անցնենք.
Իրենց ամենահին թեմաներին.
1 Ում համար են զոհվում մեր երեխաները սահմանի վրա, մեղավոր է այս հանցավոր ռեժիմն է:
2. Հանուն ինչի են զոհվում մեր զինվորները, ուրեմն բանակը թերանում է, բլա բլա
3. Բանակում կատարվում է ինքնասպանության փորձ կամ նման բան ուրեմն ոչ մեկ պատասխանատվություն չի կրում ոչնչի համար
Հիմա էլ սրան ավելացրել են մի նոր թեզ, թե եթե հայկական բանակը ցույց չտա իր հարվածները կադրերը, իր հաղթանակները չապացուցի, ապա թուրքերը քիչ կկրակեն ու երեխաները չեն զոհվի, հետևաբար նախարարի ու այլոց ՓիԱռ-ի համար զինվորներն են զոհվում:
Բազմիցս ասել եմ ու կրկնում, այն հայը որ հավատում է թե թուրքերը հետ հնարավոր է ինչ որ բան պայմանավորվել ու որ մեր իշխանություններից է կախված այս հարցի լուծումը` կամ մոլորյալ է կամ դավաճան է: Դրա համար ապացույցներ պետք չեն, դա մեր ողջ պատմությունն է, և որպեսզի մի քանի գլամուրչիկ չասի. Ինչ պատմություն և այլն, ապա թարմ օրինակներ բերեմ.
Ա Գուրգենին կացինով սպանելը
Բ Սպանողին հերոսացնելը
•
Գ Փարիզի դեպքերից հետո ֆուտբոլի ժամանակ սուլելը, ինչպես Թուրքիայում այնպես էլ Ադրբեջանում
•
Մահերը ընդհանրապես չեզոքացնելը այս պայմաններում, որը կոչվում է պատերազմ, ուղղակի մանկամտություն է: Ով ծառայել է գիտի որ երբ օրեկան մի հարյուր մինամյոտի արկ ու հազարավոր գնդակներ ապա ցավոք սովորական հաշվարկներով էլ մարդ պիտի մահանա: Շատ լավ կազմակերպելու դեպքում հինգի-տասի փոխարեն մեկ երկուսը, բայց կմահանան, ինչն էլ մենք այսօր տեսնում ենք:
Ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների մասին շատ է գրվել…..
Իսկ այս մեկը նոր մոդան է: Եթե մենք ցույց չտանք ապա մեզ չեն սպանի, կամ քիչ կմորթեն: Այս կատեգորիան ամենամոլորվածն է ու ամենավտանգավորը: Մենք ցեղասպանության մասին շատ ենք մտածել, բոլորս այդ հարցը մեր մեջ տվել ենք մեզ ու ամենավտանգավոր մասսան այն մասսան է, որ հորթի հոգեբանություն ունի, այսինքն կարծում էր թե եթե մենք զենք չվերցնենք չպայքարենք, թուրքերը մեզ չեն մորթի: Հիմա այս տեսակետը հայտնողների մեջ ոչ մի տարբերություն չկա: Այսինքն թուրքերը թող սահմանին կրակեն, մենք ոչ, կամ կրակենք բայց ցույց չտանք դա որ թուքրեը չկատաղեն: Պարոնայք իսկ մտածում եք, եթե անգամ կատաղում են ապա ինչու են կատաղում: Քանի որ իրենց ժողովուրդը տեսնում է որ իրենք պարտվում են, իսկ մեր ժողովուրդը որ մենք չենք զիջում և դա ողջ Ադրբեջանական ռազմական մեքենային հասցված աենադաժան հարվածն է այսօր: Դուք հասկանում եք, որ դրանով քանդվում է այն ինչ իրենք սարքել են այս տարիների ընթացքում, իսկ դրա ցույց չտալով ոչ մի հիմք չկա կարծելու որ իրենք ավելի քիչ կկրակեն: Երբ անցած տարի պատերազմ սկսեցին տեսնյութեր էին հրապարակվել, երբ այս տարի հրատանի կիրառեցին առաջին անգամ տեսանյութ կար?, երբ կրակեցին Տավուշի խաղաղ ընտանիքի վրա տեսանյութ էր դրվել? Սա պարտվող, ստրուկ հայի տեսակետ է, որը շատ վտանգավոր է: Հ.Գ.Ամենա հետաքրքիրը ,բայց այն մասսան է,որ ուզում է խորտակիչ հարված հասցվի ադրբեջանին,բայց զոհեր չլինեն: Ցավոք անհնար է կույս մնալ և հաճույք ստանալ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.mkrtchyan.378/posts/527391434109153?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել