Ահազանգ է ստացվել 36/39 տեղամասից, Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնք, այն մասին, որ հանձնաժողովբի նախագահ Արփինե Խաչատրյանը հրաժարվում է գրանցել այնտեղ ներկայացած www.asparez.am կայքի ներկայացուցչին, որը ներկայացրել է անձնագիրը եւ ԶԼՄ կողմից տրված վկայականը: Բանակցություններից հետո հանձնաժողովի նախագահը գրանցել է ԶԼՄ-ներկայացուցչին, սակայն համառորեն հրաժարվել է գրանցել «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցչին, պնդելով, թե դա նույն www.asparez.am կայքն է: 15 տեւած բանակցությունները արդյունք չեն տվել, հանձնաժողովի նախագահ Ա.Խաչատրյանը այդպես էլ չի հասկացել, որ «Ասպարեզ» օրաթերթը այլ եւ www.asparez.am կայքը տարբեր զանգվածային լրատվամիջոցներ են, առաջինը տպվում է որպես տպագիր թերթ, իսկ երկրորդը լրատվական կայք է: Այսպիսով 36/39 տեղամասային հանձնաժողովի նախագահը կատարել է ՎԻՎ 40.6 հոդվածով նախատեսված զանցանք. գրանցամատյանի ոչ պատշաճ վարում, ինչը ենթադրում է նվազագույն աշխատավարձի մինչեւ 300 ապատիկ տուգանք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.barseghyan/posts/10208138381246664?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել