Ֆեմինիստուհիների մեծագույն ձեռքբերումը եղել է սեքսն ամուսնությունից առաջ։ Չէ՞ որ հակառակ դեպքում լուրջ վտանգ կա սխալվելու. զուգընկերը կարող է չբավարարել անկողնում, զույգերը կարող են տարբեր սեռական ցանկություններ ունենալ, և ի վերջո վատագույն դեպքում տղամարդը կարող է իմպոտենտ լինել։
Սակայն միևնույն ժամանակ չի կարելի հենց առաջին հանդիպումից նետվել տղամարդու գիրկն ու նրա հետ անկողին մտնել, անհրաժեշտ է գտնել ոսկե միջինը։ Բավական դժվար է հասկանալ՝ երբ է եկել ժամանակը զուգընկերոջ հետ սեքսով զբաղվելու։
Մի քանի կետ, որոնք ցույց են տալիս, որ սեքսի ժամանակը եկել է։
1. Տղամարդը քեզ տեսել է առանց նիհարեցնող գոտիների, սակայն չի փախել, այլ ընդհակառակը՝ համբուրել է, կարծես ոչինչ չի նկատում։ Երբ տղամարդը ներքին գեղեցկությունն է սկսում տեսնել, սեքսն ավելի կամրապնդի ձեր հարաբերությունները։
2. Դու նրա հետագա պլաններում տեղ ունես։ Իհարկե, կարիք չկա հավատալ կեղծ խոստումների, իբր դուք միասին Վենետիկում կընթրեք, և նա քեզ այդ ժամանակ ամուսնության առաջարկ կանի։ Բայց եթե նա պատրաստվում է քեզ հետ միասին շանը տանել զբոսանքի, ծանոթանում է քո տատիկի հետ, ուրեմն նա քոնն է, կարող ես հանգիստ սեքսով զբաղվել նրա հետ։
3. Դու նրան անվերապահորեն վստահում ես, նույնիսկ չես ամաչում սեքսի մասին խոսել։ Ուրեմն՝ ժամանակն է։
Շարունակությունն՝ այստեղ