Yn.am-ը գրում է.
Նոյեմբերի 29-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Բարաբաթում գյուղում հոգեկան հիվանդ կինը սպանել է ամուսնուն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված գյուղի բնակչուհի, 1951 թ. ծնված Հազավարդ Աբգարյանը (1975 թվականից «Շիզոֆրենիա» ախտորոշմամբ հաշվառված է Սյունիքի մարզի նյարդահոգեբուժական դիսպանսերում) նույն օրը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, տանը մուրճի և կացնի գործադրմամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնուն` 1939 թ. ծնված Ռադիկ Հակոբյանի գլխին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://yn.am/?index&p=54381&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել