Ռուսաստանի սրած հրթիռն իր իսկ ինքնաթիռը խոցեց: Ռուսները այդպես էլ չհասկացան, որ թուրքի պարանին ցախ դնելու չի: Նրանք այդպես էլ անցյալից դաս չառան, բազմաթիվ անգամներ թուրքը խաբել է իրենց, վերջին օրինակը աթաթուրքի լենինին խաբելը, ադրբեջանական թուրքերի խաբելը իրենց, երբ հայերի դեմ հաղթանակներից հետո վտարեցին ռուս զինվորներին: Ռուսաստանը այսօր քաղում է իր ցանած սերմերի պտուղները. դաս չառավ թուրքի խաբելուց և հայի չափից դուրս հավատարիմ լինելուց: Այսքանից հետո էլի թուրքիայի հետ տնտեսական և էներգետիկ բազմամիլիարդ դոլլարներ արժեցող նախագծեր էին պլանավորել: Հուսանք, գոնե երկար ժամանակ թուրք - ռուսական բարեկամության մասին չենք Լսի, որը վտանգ կարող էր հանդիսանալ մեզ համար: Հ. Գ. Հիմա ռուսական քարոզչամեքենան, արդարացիորեն էրդողանին անվանում է ահաբեկիչների հանցակից, սրիկա թիկունքից խփող: Հետաքրքիր է կիսելյովը հիմա հիշում է, թե ինչպես էր երկու երեք ամիս առաջ պուպուշ էրդողանին և խեղճ թուրքիային, կապված քրդական ընդվզման հետ, անվանում ԱՄՆ պետդեպարտամենտի մայդանյան խարդավանքների անմեղ զոհ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.mkrtchyan.378/posts/522291231285840?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել