2013 սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանն ազդարարեց, որ Հայաստանը կտրուկ փոխում է իր քաղաքական վեկտորը և ընդգրկված եվրոպական կուրսի փոխարեն ընտրում է Եվրասիական համագործակցության ուղին։ Ոմանք սա ողջունեցին, ոմանք սա համարեցին աղետ, ոմանք էլ մնացին անտարբեր, սակայն փաստը մնում է փաստ՝ եվրոպականացման ուղին թողեցինք անցյալում։
Այդ պարագայում անհասկանալի է, թե ինչու ենք մենք նոր սահմանադրությունն ընդունում, որը ոտքից գլուխ նույնիսկ համաձայնեցված էլ չէ, այլ թելադրված է Եվրոպայի կողմից։ Ինչո՞ւ, օրինակ, «Ոչ»-ի ճամբարից ոչ ոք չի բարձրացնում այդ հարցը, թե ինչներիս է պետք եվրոպականացված սահմանադրություն, եթե մենք ո՛չ պատրաստվում ենք ասոցացվել ԵՄ հետ, ո՛չ էլ առավել ևս տեսանելի հեռանկարում նշմարվում է գոնե տեսական հավանականություն, որ մեզ ԵՄ կընդունեն։
Մեկ այլ հարց. իսկ Եվրոպայի ինչի՞ն է պետք, որ Հայաստանն ունենա այսպիսի սահմանադրություն։ Ես ունեմ իմ տեսակետը, որը կայանում է նրանում, որ Եվրոպան ուզում է հնարավոր բոլոր իրավական լծակներն ունենա Հայաստանում, որպեսզի այն մասնակի գաղութի դեր խաղա Եվրոպայի համար։ Դրա համար էլ հենց նոր սահամանադրության մեջ հատուկ խցկել են երեխաների իրավունքների մասին կասկածելի կետը, որի միակ նպատակը Հայաստանում նոր յուվենալ օրենսդրական համակարգ ստեղծելն է։ Իսկ գիտե՞ք, թե ինչու։ Բացատրեմ...
Ուրեմն, հարգելի համերկրացիներ, մենք չունենք նավթ ու գազ, մենք չունենք թանկարժեք բնական ռեսուրսներ, իսկ ինչ էլ ունենք, վաղուց արդեն իրար մեջ բաժանել են եվրոպական, ամերիկյան ու ռուսական ընկերությունները։ Սակայն ինչպես արևելաեվրոպական երկիր, այնպես էլ Հայաստանն ունի մի ռեսուրս, որն անչափ արժևորված է ԵՄ-ի կողմից, ու այդ ռեսուրսը մեր երեխաներն են։
Գաղտնիք չէ, որ ԵՄ-ում սուր պահանջարկ կա որդեգրման ենթակա երեխաների, ու այնտեղ արդեն իսկ մեծ խնդիրներ են ծագել՝ սեփական երեխաների հաշվին այդ պահանջարկը բավարարելու առումով, դրա համար նրանց պետք է «ներկրվող հումք», իսկ դրա համար պետք է, որպեսզի հետսովետական գաղութացված երկրներում գործեն այնպիսի օրենքներ, որպեսզի հնարավորինս հեշտ լինի երեխաների օտարումը սոցիալապես անապահով ընտանիքներից, ու հեշտ լինի արասահմանցիների կողմից նրանց որդեգրման պրոցեդուրան։ Ու նաև այս խնդրի լուծման համար էլ մոգոնել են այս «եվրոպական սահմանադրությունը»։
Այսպիսով, եթե Դուք ցանկանում եք, որ վաղը ինչ-որ մի կաշառակեր սոցիալական աշխատող մտնի Ձեր տուն ու հայտարարի, որ Դուք չեք ապահովում երեխայի սահմանադրական իրավունքները, և զրկի Ձեզ ծնողական իրավունքներից, իսկ Ձեր երեխային էլ վաճառի, ասենք, ինչ-որ ֆրանսիացի միասեռական զույգի, ապա քվեարկեք «Այո» գալիք հանրաքվեի ժամանակ։