Այդպես էլ անհասկանալի մնաց, թե բանակի բարձրագույն հրամանատարությունն ինչ կապ ունի «այո»-ի կամ «ոչ»-ի քարոզչության հետ:
Մի՞թե Սեյրան Օհանյանը չի հասկացել այն պարզ ճշմարտությունը, որ զինվորականներն իրավունք չունեն միջամտել քաղաքական գործընթացներին:
Անգամ Եգիպտոսի, Թուրքիայի նման երկրներում, որտեղ զինվորականները մեծագույն ազդեցություն ունեն և էականորեն կարող են ներազդել ներքաղաքական զարգացումների վրա, նմանատիպ հարցերում աշխատում են չեզոք կեցվածք ընդունել:
Առաջին հայացքից ասվածը մանրուք է, բայց իրականում այսպիսի «մանրուքներն» էականորեն կանխարգելում են բանակի ըստ պատշաճի ղեկավարումը և անջրպետ ստեղծում հրամանատարի և ենթակաների միջև:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/908784222548940?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել