Կնոջ զգեստապահարանում կոշիկը միշտ քիչ է, ինչպես և ցանկացած այլ բան :) Բայց, եթե, օրինակ, տաբատի կամ երեկոյան զգեստի դեպքում կարելի է բավարարվել 2-3-ով, ապա կոշիկի դեպքում՝ երբեք: Չէ՞ որ դրանք այնքան գեղեցիկ են ու բազմազան, որ ցանկանում ես բոլորից ունենալ և միանգամից: Վատ չէր լինի այս կամ այն կոշիկը ձեռք բերելիս կամ դրա մասին խոսելիս նախ իմանայինք դրա ճիշտ անվանումը: FashionYan.com-ը ներկայացնում է կանացի ամենահայտնի կոշիկներն ու դրանց անվանումները:
Բոտֆորդներ — երկարաճիտ կոշիկներ, որոնք ձգվում են ազդրից էլ վեր
Բոտիլիոններ — աշնանային փակ կոշիկներ՝ բարձր կրունկներով
Պիգալ — սուրսայր բարձրակրունկներ
Գլադիատորներ — ամառային բոկոտիկներ. լինում են ինչպես ցածր տակացուով, այնպես էլ կրունկներով
Բալետկաներ — ցածր տակացուով և բաց մակերեսով կոշիկներ
Մերի Ջեյն — ցածրակրունկ կամ բարձրակրունկ կոշիկներ, որի մեջտեղի հատվածում ամրակ կա
Մոքասիներ — ցածր տակացուով կոշիկներ, որոնք բնորոշ են հնդկացիներին
Կեդեր — սպորտային կոշիկներ
Դեզերտ — զամշից կոշիկներ՝ ցածր տակացուով և թելից ամրակով
Ուգգի — ձմեռային տաք եւ փափուկ կոշիկներ
Սնիկերսներ — բոթասի տեսակ
Օքսֆորդներ — դասական ոճի փակ կոշիկներ
T-strap — կոշիկներ, որոնց թաթի հատվածով բարակ գիծ է անցնում և միանում կոճի հատվածի ամրակի հետ՝ ատեղծելով T տառի պատկեր
Դաֆֆոդիլ — բարձր և բարակ կրունկով կոշիկ, որի դիմացի հատվածի տակացուն թաքնված է
Մյուլի — փակ քթով բարձրակրունկներ, որոնց հետևի մասը բաց է
Սլիփերներ — առանց թելերի և ամրակների փակ կոշիկներ, որոնք ացելի շատ հողաթափի են նման