Yn.am-ը գրում է.
Կարգապահական կոմիտեն անընդունելի է համարել Մոուրինյոյի վարքը՝ Անգլիայի առաջնության 10-րդ տուրում «Վեստ Հեմի» հետ հանդիպման ընդմիջման ժամանակ։
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որակազրկվել է մեկ խաղով և տուգանվել 40 հազար ֆունտ ստերլինգով։ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Կարգապահական կոմիտեն անընդունելի է համարել Մոուրինյոյի վարքը՝ Անգլիայի առաջնության 10-րդ տուրում «Վեստ Հեմի» հետ հանդիպման ընդմիջման ժամանակ։ Հիշեցնենք, որ Մոուրինյոն վիրավորական արտահայտություններ է արել հանդիպումը սպասարկած պաշտոնյաների հասցեին։
Նյութի աղբյուր՝ http://yn.am/?index&p=52474&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել