Ամերիկյան քաղաքական կյանքը դեմ է առել աբսուրդի։ Հանրապետական թեկնածուները Թրամպի ֆոնին ողորմելի են: Թրամպն էլ սխեմայից դուրս մարդ է, իր փողերով, իր ճշտով մտել է խաղ ու գորշ կարդինալ փողատերերին կանգնեցրել փաստի առաջ, որ ինքն անձամբ կարող է խաղալ իր փողերով. 11 միլիարդ ունի:
Կոխ եղբայրներն ամեն անգամ մեկ միլիարդով նախագահ են ընտրեցրել: Իրենք 80 միլիարդ ունեն, կարող են Թրամպին 7 անգամ առնել, բայց փող ծախսելն էլ իր սահմանն ունի, եղած գներով չես կարող 2-3 միլիարդից ավել ծախսել, հնար չկա:
Դեմոկրատները վաբշե կաշմառ են:
Հիլարին փողատերերի ակնհայտ դրածոն է (փեսան վկա), իսկ Սանդերսն էլ ամբողջ կյանքը, դյուրահավատ մարդկանց սոցիալիզմով խաբելով, ջրի երեսին մնացած մանկլավիկ է: Սրան էլ մտցրել են հիմարներին իր վրա կենտրոնացնելու համար:
Փաստացի, աշխարհի հարցերը որոշող երկիրն իրական, լուրջ նախագահացու չունի: Ու ստացվում է, որ բացի Թրամպից՝ մյուսների հայտնվելը Սպիտակ տանը աշխարհը մոտեցնելու է պատերազմին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.arutunyan/posts/993230347402701
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել