ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր նախագահության վերջին տարիների ընթացքում նախաձեռնել է երկու խոշոր առևտրատնտեսական պայմանագրերի վավերացում, որոնք կարող են արմատապես փոխել համաշխարհային տնտեսության պատկերը:
Առաջին. Միջխաղաղօվկիանոսյան համագործակցություն պայմանագիր: Այս պայմանագիրը կոչված է հեշտացնել առևտրատնտեսական և ֆինանսական համագործակցությունը Միացյալ Նահանգների, Կանադայի, Ճապոնիայի՝ ընդհանուր առմամբ 12 երկրների միջև: Այս պայմանագրով կվերացվեն 18,000 հարկ և սակագին, որոնք դրված էին անդամ պետություններում ամերիկյան ապրանքների վրա, այս պայմանագիը խաղաղօվկիանոսյան երկրների համար կբացի ամերիկյան շուկան:
Երկրորդը Միջատլանտյան առևտրի ու ներդրումների համագործակցության պայմանագիրն է, որը կնքվելու է Միացյալ Նահանգների և Եվրամիության միջև: Միացյալ Նահանգներն այս պայմանագրով պարտավորվելու է ներդնել Եվրամիության կողմից ընդունված սննդի և դեղամիջոցների արտադրանքի ոլորտներում ավելի խիստ չափանիշներ: