Կարծում եմ՝ հայոց քաղաքական ուժերը (առնվազն 95 տոկոսը) կարող են միավորվել, ստեղծել Հայաստանի ստրուկների համազգային կուսակցություն, շարժում, միություն, դաշինք կամ նման հուժկու և հզոր մի կառույց, հեշտ ու հանգիստ որոշել միասնական թեկնածուի հարցը և ՀՀ օրհներգը (ցանկալի է նախկին, չավաղաղված տարբերակը՝ «Մեր հայրենիք թշվառ, անտեր»...) ցմբացնելով՝ համերաշխ նախապատրաստվել նախագահական ընտրություններին։
Ճիշտ է, առանձին-առանձին, բայց նույն կենտրոնից ստացած հրահանգներով այդ նույնը անում են, մեկ-մեկ էլ իբր քննադատում իրար, սակայն այդ դիմակահանդեսն արդեն զզվելիորեն ձանձրացրել է ժողովրդին։ Հիշենք Չարենցի հանրահայտ պատգամը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»...
Այնպես որ՝ միավորվեք, պարոնայք։ Առա՜ջ, Հայաստան, 21-րդ դարը (կարծում եմ՝ նաև 22-րդ դարը) քոնն է լինելու։ Եթե, իհարկե, մինչ այդ չհասցնեք դատարկել ու ամայացնել ապագա հզոր Հայաստանը...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vardges.ovyan/posts/315440755231601
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել