Երեկ պաշտոնապես հայտարարվել էր ԱԺ ընտրությունների թեկնածուների գրանցման սկիզբը, բայց երեկվա տվյալներով դեռ ոչ մի կուսակցության ցուցակ պատրաստ չէր...Իսկ այսօր արդեն պարզ է դարձել, որ ցուցակները կան, պարզապես կուսակցությունները չեն շտապում դրանք ներկայացնել Կենտրոնական Ընրական Հանձնաժողով, ինչի տրամաբանությունը անհասկանալի է...Սակայն առայժմ մամուլում շրջանառվում է միայն ՀԱԿ-ի ցուցակը`Լևոն Տեր-Պետրոսյան, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյան, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյան, ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյան, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյան: Ցուցակի առաջին տիկինը, ինչպես և սպասելի էր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն է` 6-րդ տեղում...զարմանալի է, ցուցակում ընդգրկված են նաև Հրանտ Բագրատյանը, Նիկոլ փաշինյանը, Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Շահնազարյանը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել