Արևելյան Եվրոպայի տարբեր քաղաքներում կարող ենք հանդիպել արդեն թանգարանների վերածված բերդերի` իրենց պարիսպներով և թնդանոթներով: Դրանք խորհրդանշում են Բալկանյան և սլավոնական ժողովուրդների հարուրամյակներ շարունակվող համառ պայքարը թուրք նվաճողների դեմ: Հատկապես տպավորիչ է Բուդապեշտի բերդը, հունգարացիները շատ են սիրում գլուխ գովալ, թե ինչքան թուրք են սպանել դրա պարիսպների տակ:
Թուրքական զորքերի դեմ ոչ պակաս հուժկու դիմադրություն է ցույց տվել նաև Երևանի բերդը, բացի այդ այն հանդիսանում էր Արևելյան Հայաստանի նշանավոր կենտրոն` Երևանի քաղաքի խորհրդանիշը: Պատահական չէր, որ ռուսները կարողացան այն նվաճել միայն երրորդ փորձից հետո, այն էլ մեծագույն կորուստների գնով: Դեպքերի ժամանակակից Խ. Աբովյանը գրում է. <<Հինգ օր, հինգ գիշեր սար ու ձոր դմբում, դմբդմբում էր: Էնքան թոփի գյուլլա էր գլխին ու սրտին դիպել, հոգին բերանը հասցրել>>:
Բայց խորհրդային շրջանում, չգիտես ինչու, բերդի պահպանված հատվածները, որոնք քաղաքի հզորության խորհրդանիշներն էին վերածվեցին Կոնյակի գործարանի:
Դրա հետ միասին քանդվեցին նաև վաղ միջնադարյան մի շարք եկեղեցիներ:
Բալկանյան ժողովուրդներն ուր, մենք` ուր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/896586253768737?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել