Ուրարտական ժամանակաշրջանի սեպագիր արձանագրություններից և Հելլենիստական դարաշրջանի դրամագիտական նյութերից զատ Երևանի մասին հարուստ տեղեկություններ ենք ստանում նաև միջնադարյան վիմագիր արձանագրությունների և մատենագրության միջոցով:
<<Գիրք Թղթոց>>-ի և Սեբեոս պատմիչի վկայությունների համաձայն ապացուցվում է Երևանի որպես բնակավայրի գոյությունը 6-7-րդ դարերում:
Բացի այդ ուշագրավ տեղեկություններ է հաղորդում նաև Սևանի Առաքելոց եկեղեցու գմբեթի վրա հայտնաբերված 874 թ. արձանագրությունը:
Արձանագրության ընդհանուր բովանդակությանը համապատասխանող տեղեկություն է հաղորդում նաև 13-րդ դարի պատմիչ Ստեփանս Օրբելյանը իր <<Պատմութիւն տանն Սիսական>> աշխատության մեջ:
Երկու տեղում էլ Երևանը հիշատակվում է իր այգիներով: (Ընդհանրապես Երևանը միջնադարյան աղբյուրներում գրեթե միշտ հիշատակվում է իր փարթամ և անծայրածիր այգիներով):
Սևանի Առաքելոց եկեղեցու վիմագիր արձանագրության Երևանին վերաբերող հատվածը.
<<ԱՑՏԱՓ, ՈՐՍՆ ԶԿՌԱԿԾՆԿԻՆ, ԱՅԳԻ Ի ԳԱՌՆԻ ԵՒ ՅԵՐԵԻԱՆ. ԵՒ ԹԱՆԿԱԳԻՆ ՆՇԱՆ...>>
Ստեփանոս Օրբելյանի վկայությունը լիովին համապատասխանում է վերոհիշյալին:
Այգիները պահպանվել են նաև պարսկական, ռուսական տիրապետությունների շրջանում, իսկ Ալեքսանդր Թամանյանը իր ճարտարապետական մեծագույն տաղանդի շնորհիվ քաղաքի հատակագիծը գծելիս կարողանում է կանխել դրանց մեծ մասի ոչնչացումը:
Այսօր այդ անտառները ոչնչացված են, իսկ դրանց տեղում վեր են խոյացել պետականության <<փառքն ու հզորությունը>> խորհրդանշող սրճարանները և ռեստորանները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/896506120443417?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել