Քաղաքականությունն այնպիսի բան է, որտեղ կարող են լինել վերելքներ ու անկումներ, հաջողություններ ու անհաջողություններ, սխալներ ու ձեռքբերումներ։ Քաղաքականությունում կարող է անգամ լինել թշնամանք ու ատելություն․ դա լավ չէ, բայց նորմալ է։
Սակայն քաղաքականությունում չի կարող տեղ գտնել մանր, ցածր ու էժան օբիժնիկություն, որովհետև դա դատավճիռ է տվյալ քաղաքական գործչի համար։ Սրա մասին կարծես թե չեն հայտնել Լևոն Զուրաբյանին, երբ մտցրել են քաղաքականություն։ Ավելին՝ տպավորություն է, որ նրան ճիշտ հակառակում են համոզել, որովհետև մանր օբիժնիկությունը դարձել է նրա այլասերված կրեդոն՝ քաղաքական գործունեության մեջ։
Հիշաչար ու մանր այս մարդուկը չի խորշում ոչ մի նվաստացուցիչ միջոցից, որպեսզի վրեժ լուծի քաղաքական ու ոչ միայն քաղաքական իր օպպոնենտներից և պարզապես մարդկանցից, ով երբևիցե նեղացրել է Լյովիկին ու գնում է մինչև վերջ։ Արարատ Զուրաբյանի կողմից չափալախվելուց հետո արեց ամեն ինչ, որպեսզի վերջինս դուրս մղվի ՀԱԿ-ից։ ՀԱԿ-ի շատ այլ կարկառուն դեմքեր էլ, ովքեր անզգուշություն ունեցան նեղացնելու Լյովիկին, շուտով կնքվեցին դավաճան ու կոլոբորոցիոնիստ ու դուրս մղվեցին քաղաքական այս միավորից։
Բանը հասավ նրան, որ ՀԱԿ-ը, որը հարյուրհազարանոց հանրահավաքներ էր կազմակերպում, այսօր մի քանի տասնյակ մարդ էլ չի կարողանում փողոց հանել։ Ու այս ամենը ուղղակի հետևանք է նրա, որ մեծ քաղաքականությունում հայտնված մի փոքր օբիժնիկ երբեք չի մոռանում ու երբեք չի ներում։
Արժի՞ արդյոք այսքանից հետո, բացատրել Լյովիկի արած հայտարարության անհհեթհեթության աստիճանը, թե Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի Հանձնաժողովը։ Այդպիսի հայտարարությունն առանց խմբագրվելու կարող է ներառվել ԱրմՔոմեդի հաղորդման մեջ, որովհետև ծիծաղելի է։ Զուրաբյանը կամ չգիտի՝ ինչ է իրենից ներկայացնում Վենետիկի հանձնաժողովը, կամ էլ գիտի, բայց հերթական անգամ միացրել է օբիժնիկի ռեժիմը հանձնաժողովի կամ էլ Գագիկ Հարությունյանի վրա։ Կամ էլ մոտը կրիտիկական օրեր են սկսել․․․