Որոշակի բացառություններով հանդերձ կարող ենք փաստել, որ Ռուսական կայսրությունը իր գոյության ողջ ընթացքում եղել է անկանոն զարգացման շրջափուլի մեջ: Ընթացք, որը զուգորդվել է անկանոն ցնցումներով և վայրիվերումներով:
Զարգացման նույն օրինաչափությունը շարունակվում է նաև այսօր` Վ. Պուտինի օրոք, որը տառապում է «Ստալինյան սինդրոմով», այն է` Ստալինի օրինակով կայսրության ողջ ներուժը տեղադրում է իր ուսերին և մարտահրավեր նետում ողջ աշխարհին:
Ստալինից հետո սկսվեց ձնհալը, որին հաջորդեցին լճացումը, վերակառուցումը և Խորհրդային Միության վերջնական կործանումը: Հիմա ով կարող է երաշխավորել, թե իսկապես, ինչ կարող է լինել Պուտինի հեռանալուց հետո:
Խնդիրը առաջին հայացքից այնքան էլ մեր պետության հետ չի առնչվում, բայց արի ու տես, որ Հայաստանի Հանրապետությունը նորից 50 տարվա կտրվածքով խաղադրույքների իր ողջ փաթեթը դրել է Ռուսաստանի վրա, այն դեպքում, երբ անգամ ռուսների համար ոչինչ պարզ չէ:
Ռուսներն էլ են խոստովանում, որ իրենք սովոր են ռազմաճակատը հաշված ժամերի ընթացքում թողնելուն: