Barometer.am-ը գրում է.

Հայտնի է, որ շատ հիվանդություններից ազատվելու համար բավական է ընդամենը լորձից, մակաբույծներից և կղանքի քարերից մաքրել աղիները: 70 տարվա ընթացքում մարդու աղիներով անցնում է 100 տոննա սնունդ և 40 հազար լիտր հեղուկ: Աղիների կեղտոտ լինելու մասին են վկայում հաճախակի փորկապությունները, նյութափոխանակության խանգարումը, շաքարային դիաբետը, ալերգիաները, ավելորդ կամ պակաս քաշը, լյարդի և երիկամների հիվանդությունները, տեսողության, լսողության, մաշկի, եղունգների, մազերի հետ կապված խնդիրները և սիստեմային հիվանդությունները` սկսած արտրիտից, վերջացրած քաղցկեղով: Հոգնայի միջոցով մաքրվում է հաստ աղու միայն մի մասը, իսկ հատուկ սարքավորումների միջոցով աղիների լվացումը բավական թանկ հաճույք է, ժամանակատար է և խախտում է աղիների միկրոֆլորան: Աղիները մաքրելու բազմաթիվ ժողովրդական միջոցներ կան: Ներկայացնում ենք լավագույներից մեկը` կտավատի սերմերից ստացված ալյուրը: 
Այդ ալյուրի 1-2 դեսերտի գդալ օգտագործումը թույլ է տալիս 2-3 շաբաթվա ընթացքում բարակ և հաստ աղիներն ամբողջությամբ մաքրել տարիների ընթացքում կուտակված լորձից, կեղտից և մակաբույծներից: Ընդ որում պահպանվում է աղիների միկրոֆլորան: Այս մեթոդը նպաստում է քաշի արագ կարգավորմանը: Թարմ աղացած կտավատի սերմերի ալյուրն օրգանիզմից հանում է թույները և խարամները, իջեցնում է խոլեստերինի մակարդակը, կործանարար ազդեցություն է թողնում տարբեր տեսակի ճիճուների, սնկերի, վիրուսների վրա: Կարգավորում է ճարպափոխանակությունը:

Ցուցված է վերին շնչառական ուղիների լորձաթաղանթի բորբոքային պրոցեսների, ստամոքսա-աղիքային տրակտի հիվանդությունների` պիելիտի, ցիստիտի դեպքում: Կարելի է օգտագործել նաև պրոֆիլակտիվ նպատակով:

1-ին շաբաթ. 1 դեսերտի գդալ խոշոր աղացած թարմ կտավատի ալյուր + 100գ յոգուրտ կամ մածուն:

2-րդ շաբաթ. 2 դեսերտի գդալ կտավատի ալյուր + 100գ յոգուրտ, թթվասեր կամ մածուն: Խառնուրդը պետք է ուտել նախաճաշի փոխարեն: Մաքրման ընթացքում պարտադիր է պահապանել խմելու ռեժիմը` օրը 2լ-ից ոչ պակաս ջուր:

Առողջ եղե՛ք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել