Նա իր ոչխարներին անուններով է կանչում եւ նրանց դուրս է հանում: Հովհ. 10:3։
Քրիստոս մեզ մեր անուններով է կանչում, որովհետեւ անձնապես ճանաչում է մեզ։ Անունը իմանալը պատկերացումն է այն սերտ մտերմության, որ գոյություն ունի Աստծո եւ իր զավակների միջեւ։
Երբ Քրիստոս հայտարարում է, որ մեզ մեր անուններով է ճանաչում, խորքի մեջ ցանկանում է ցույց տալ մեզ, եւ մանավանդ վստահություն ներշնչել, որ մենք իրե՛նն ենք, իր բարեկամներն ենք, իր սեփականությունն ենք, իր պաշտպանության առարկաներն ենք։
Այսօր աշխարհում յուրաքանչյուր մարդ իր անձնագրն ունի, որի միջոցով ճանաչվում է իր երկրի կառավարության կողմից։ Քրիստոսի համար, սակայն, մենք թիվ ու թվանշան կամ փաստաթուղթ չենք։ Քրիստոսի համար մենք անուն ունեցող ա՛նձ ենք, ապրող եւ իրական անձ, սիրելի ու կարեւոր անձ։ Քրիստոսի համար մենք իր Արյան գինն ենք, եւ ուստի՝ երկինքից ավելի՛ կարեւոր, հրեշտակներից ավելի՛ թանկարժեք։
Աստծո խոսքը ուղղված Եսայի մարգարեին, ուղղված է նաեւ մեզանից յուրաքանչյուրին. «Մի՛ վախեցիր, քանզի ես քեզ փրկեցի, քեզ քո անունով կանչեցի. դու իմս ես» (Ես 43; 1)։ Մեկ անգամ, որ Աստված փրկեց մեզ, մենք դարձանք իր բաժինն ու ժառանգությունը։ Աստված չի կարող «դու իմն ես» ասել որեւէ մարդու, որ Քրիստոսով հաշտված չէ իր հետ։ Մեղքը մեզ օտարական դարձրեց մեր Երկնավոր Հորից։ Քրիստոս եկավ եւ վերստին ընդունեց մեզ։ Մենք այլեւս օտար չենք իրեն համար։
Աստծո եւ մեր միջեւ կա՛ անկեղծություն, կա՛ հարազատություն, կա՛ ջերմ սեր, կա՛ խոր կապվածություն, կա՛ միասին ժամանակ անցնելու զորավոր փափագ, կա՛ իրար նայելու եւ իրարով կշտանալու անզսպելի ցանկություն։ Նա մեզ ընդունել է իր սրտի մեջ, իր սիրո մեջ, իր ծրագրի մեջ, իր արքայության մեջ։ Մենք խորթ չե՛նք իր համար։ Մենք ծանո՛թ ենք իրեն։ Մենք արժե՛ք ենք իր համար։ Մենք իր ուրախության եւ ցնծության առարկաներն ենք։ Մենք իր հպարտության ու պարծանքի անոթներն ենք։
Մենք այս բոլորը եղանք Քրիստոսով եւ Քրիստոսի համար, որովհետեւ ընդունեցինք մեր օտարական լինելը եւ դիմեցինք Քրիստոսին՝ մեր գթառատ Հովվին, մեր հոգիների Տեսուչին, եւ Նրանից խնդրեցինք ապաստան եւ պաշտպանություն, փրկություն եւ հաշտություն։
Սիրելի՛ եղբայր եւ քույր, եթե իմանաս, թե Հիսուս որքա՜ն է սիրում քեզ եւ ցանկանում փրկել, հավատում եմ, որ վայրկյան իսկ պիտի չէիր ցանկանա իրենից հեռու մնալ, եւ ո՛չ միայն այսքան, այլեւ խորապես պիտի ցավ ապրեիր այն բոլոր տարիների համար որ ապրել ես առանց իրեն։ Առանց Քրիստոսի ապրված օրը՝ մեռած օր է։ Դու քեզ թույլ մի՛ տուր մեկ օր իսկ ապրելու առանց իրեն։ Հիմա՛ է փրկությանդ օրը (Բ Կորնթ. 6; 2)։ Հիմա՛ մոտեցիր նրան, եւ առիթ տուր Նրան քեզ քո անունով կանչելու։
Փոխադարձ ճանաչողություն
«Ես ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչվում նրանցից» (Հովհ. 10; 14)։ Քրիստոս այստեղ խոսում է փոխադարձ ճանաչողության մասին եւ ո՛չ թե միակողմանի ճանաչողության մասին։ Քիչ չէ թիվը նրանց, որոնք հայտարարում են, որ ճանաչում են Քրիստոսին, եւ որոնք սակայն, դատաստանի օրը Նրանից պիտի լսեն. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում» (Մատթ. 7;23, 25;12)։
Մի օր ուսուցիչը իր աշակերտին հարցրեց. «Ճանաչո՞ւմ ես երկրիդ նախագահին», «Այո՛», պատասխանեց նա։ Նրան հարցրեց, թե ինչպե՞ս է ճանաչում նրան։ Աշակերտը բացատրեց, որ բազմաթիվ անգամներ նրան տեսել է հեռուստացույցով եւ նրա մասին կարդացել թերթերի մեջ։ Այս միակողմանի եւ տեսական ճանաչողություն է։ Եթե նախագահին հարցնեին, թե ճանաչում է իրեն ճանաչող աշակերտին, վստահաբար պատասխանը պետք է բացասական լինի:
Սիրելի՛ ընթերցող, դու ինչպե՞ս ես ճանաչում Աստծուն։ Նրա մասին այստեղ ու այնտեղ կարդալո՞վ, այս ու այն եկեղեցիներում Սուրբ Պատարագին ներկա լինելո՞վ։ Աստված ցանկանում է, որ Իրեն ճանաչես անձնապես։ Իսկ դու ճանաչո՞ւմ ես։ Աստծուն անձամբ ճանաչելը նրա մասին որոշակի բաներ լսած լինելը չէ միայն, Սուրբ Գիրք կարդալն ու եկեղեցի հաճախելը չէ միայն։ Ամբողջ կյանքիդ ընթացքում կարող ես եկեղեցի հաճախած լինես, իր մասին հարյուրավոր քարոզներ լսած լինես, մնայուն կերպով իր խոսքը սերտած լինես, բայց մնալ առանց Նրան ճանաչելու։ Այս բոլորը կարժեւորվի, երբ անձամբ ճանաչես Քրիստոսին` որպես քո Տերդ եւ Փրկիչդ։
Քրիստոս ցանկանում է, որ իր ձայնը լսես եւ ո՛չ թե իր մասին լսես։ Քարոզը չէ, որ հոգիդ կարող է կշտացնել, այլ քարոզվածը՝ Քրիստոս։ Եկեղեցի հաճախելը չէ, որ քեզ կարող է փրկել, այլ՝ եկեղեցու Գլխին՝ Քրիստոսին հանձնվելը։ Ցավալի՛ է տեսնել մարդկանց, որոնք ամեն Կիրակի Աստծո տունն են գնում, սակայն խորթ են Աստծո համար, եւ Աստած էլ՝ իրենց համար։ Բավարար չէ Աստծո տուն գնալը, այլ պետք է Աստծո տունը լինել։ Եկեղեցի գնալը այլ բան է, եկեղեցու վերածվելը՝ այլ բան։ Պողոս առաքյալը հաստատում է, որ մե՛նք ենք Քրիստոսի տունը (Եբր 3.6), մե՛նք ենք Աստծո Սուրբ Հոգու տաճարը (Ա Կորնթ. 3.16)։
«Ես ճանաչում եմ իմ ոչխարներին…»։ Քրիստոս մեզ ճանաչում է մեր բոլոր մտահոգություններով, տագնապներով ու ցավերով։ Նա մեզ ճանաչում է մեր փափագներով, երազներով ու տեսիլքներով։ Ճանաչում է մեր ակնկալությունները, նպատակներն ու ծրագրերը։ Նա քաջածանոթ է մեր բնավորությանը, կարողությանը, տկարությանը եւ նկարագրին։ Նա ճանաչում է մեր ամբողջ ներաշխարհը, մեր սիրտն ու սրտի սերերին, մեր հոգին ու հոգսերը։ Մի խոսքով, Քրիստոս ճանաչում է մեզ մեր ամբողջ էությամբ եւ իսկությամբ։ Արի՛ դեպի Նա առանց քաշվելու, որովհետեւ նա գիտի, թե դու ո՛վ ես, եւ գիտի, որ դու իր կարիքն ունես:

Նյութի աղբյուր՝ http://ter-hambardzum.com/news/2012-12-02-1332
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել