Արդեն տարուց ավել է, ինչ մեր մեդիադաշտում ակտիվ գրանտակերներն ու արևմտյան դեսպանատների կամակատարները եկել են ընդհանուր կոնսենսուսի կոնկրետ հարցի շուրջ. պետք է ամեն գնով հանրային կարծիքն աղավաղեն և մարդկանց համոզեն, որ վերահաս վտանգ կա, որ ռուսներն ու թուրքերը դաշինք կկազմեն ու կսկսեն մեր դեմ գործել, Արցախն էլ կխլեն։
Ընդ որում, քարոզչական այս արշավին մասնակցում են ոչ միայն անդեմ ֆեյքեր կամ էլ փոքր լսարանի տեր իրական մարգինալներ, այլ այս գրանտատերա-ակտիվիստական դաշտի լոկոմոտիվներ, ինչպիսիք են Իգոր Մուրադյանն իր խմբակի հետ, Սեֆիլյանն իր անվան աղանդի հետ, Ժառանգությունն իր գործակալական ցանցով... Սրանք բոլորն արդեն ականջներս մազոլ են արել, այնքան են պատմել ռուս-Թուրքական դաշինքից ու Ղարաբաղը հանձնելուց, ասես դրանք արդեն կայացած փաստեր են։
Մինչդեռ, անցած շաբաթ Ռուսաստանի սկսած ավիահարվածները կարծես թե պայթեցրեցին այս զուտ քարոզչական փուչիկը։ Հիմա առավել քան ակնհայտ է, որ ոչ միայն ոչ մի ռուս-թուրքական դաշինքի հեռանկար անգամ չկա, այլև գործ ունենք գնալով ավելի սաստկացող առճակատման հետ։ Բանը հասել է նրան, որ Թուրքիան Էրդողանի շուրթերով անում է այնպիսի հայտարարություններ, որոնք պարզապես անթույլատրելի են դիվանագիտական էթիկետի տեսակետից։ Մասնավորապես՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը կոպիտ սխալ է գործում՝ օդային հարվածներ հասցնելով Սիրիայում, և քաղաքա-տնտեսական շանտաժի այլ մեխանիզմների է դիմել։ Վստահ եմ, որ այս առճակատումը միայն ավելի է սաստկանալու, ու հնարավոր է, որ նույնիսկ Ադրբեջանի հետ անախորժություններ սկսեն, թեև վստահորեն չի կարելի պնդել այդ մասին։ Ինչևէ, հետաքրքիր է, թե հիմա ինչ են ստելու մեր գրանտակերները, ինչ սարսափելի հեռանկարներ է գուժելու մեզ Իգոր Մուրադյանը, ով ռուսներից շատ մենակ մի ազգի է ատում՝ հայերիս, ինչ կեղծ ռազմահայրենասիրական ավանակություններով է հանդես գալու Սեֆիլյանի անվան աղանդավորական խմբակն ու այս կրկես-գազանանոցի մնացած դերասանական կազմը։ Ու հետաքրքիր է՝ այսքանի մեջ գոնե մեկ ազնիվ մոլորյալ կգտնվի՞, որ վեր կենա ու ներողություն խնդրի և խոստովանի, որ կամա, թե ակամա, իրենք սխալվում էին իրենց գնահատականներում ու կանխատեսումներում։ Դժվար թե...
Նյութի աղբյուր՝ http://chusumnasirvacashxarh.blogspot.am/2015/10/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել