Հայտնի մարդկանց թիկնապահներն ուղեկցում են ամենուրեք, թիկնապահների քանակությունն ուղիղ համեմատական է տվյալ անձի հանրահայտ լինելուն: Միշտ հետաքրքրվել եմ, թե ինչպես էին էդ դեպքում հայտնիները սովորում տարբեր ուսումնական հաստատություններում: 
Վերջերս հեռուստացույցով պատմում էին արքայազն Չարլզի մասին: Ասում են, երբ նա Քեմբրիջի համալսարանում էր սովորում, նրան ամենուրեք ուղեկցում էր իր թիկնապահը: Համալսարանի ադմինիստրատիվ կազմը համաձայնվել էր, որ թիկնապահը արքայազնի հետ հաճախի բոլոր դասընթացներին: Նրանք երկուսով էին դասերը պատրաստում, հիմնականում թիկնապահը օգնում էի Չարլզին: Թիկնապահին թույլ տվեցին քննություններ հանձնել, արդյունքում նա ավելի բարձր միավորներ ուներ քան Չարլզը: 
                

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել