Մարդու մտքին տեղ լինի, ձվի մեջ էլ մազ կգտնի: Էջմիածնի քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակազմի կողմից հանգանակված մեկ միլիոն դրամ գումարը, ինչպես գիտենք, տրվելու է սահմանամերձ, կներեք սահմանապահ Չորաթան համայնքին: Գիտենք նաև, որ հոկտեմբերի 8-ն Էջմիածնի տոնն է, այս տարի Էջմիածինը կդառնա 2700 տարեկան: Չնայած որ կլոր տարիք է, քաղաքապետարանը որոշել է ֆինանսական ծախսեր չանել. պատճառը գիտեն բոլորը, չմանրամասնեմ: Այս դեպքում էլ մարդիկ գտան՝ ինչ «քննադատեն»: Սկսեմ ամենատարածվածներից: Էդ ինչքա՞ն փող են ստանում, որ մի հատ էլ հանգանակություններ են անում, բա որ ծախս չեն անելու, ի՞նչ փողով են վճարում տոնական համերգին հանդես եկող երգիչներին, բա մեր աչքերին թոզ են փչում, բայց լավ էլ տոնելու են: Ինչքան որ ստանում են, ուրիշի արդար վաստակած փողերը հաշվելը լավ բան չէ, բայց ասեմ՝ ով ինչքան ցանկացել և կարողացել է, այնքան էլ տվել է: Հազար տեղ գրվեց, բայց միևնույնն է՝ ոմանց տեղ չի հասնում, որ երգիչներին գումար չի տրվում, հրավիրվում են, ով կցանկանա, որպես նվեր անվճար կերգի, ի դեպ, սա լսելով չէ, որ ասում եմ: Տոնը նշելու հետ կապված. ոչ ոք չի հայտարարել, որ տոնը չի նշվելու. ՏՈՆԸ ՆՇԵԼՈՒ ենք, ուղղակի առանց ֆինանսական ծախսերի`սեփական ուժերով: Իսկ տոնը ՊԵՏՔ Է ամեն դեպքում նշել, որ թուրքին չթվա, որ ինքը կարողանում է տոն հարամել, որ տեսնի՝ մենք կարող ենք իր հետ կռվել-հաղթել, բայց զուգահեռաբար տոն նշել, ծնունդ նշել, հարսանիք անել, ապրել, արարել, մշակույթ զարգացնել, տուն ու կրթօջախ շինել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել