Ճարպերը մաշող կոկտեյլները հրաշալի միջոց են ավելորդ քաշից ազատվելու համար: Դրանք արագացնում են նյութափոխանակությունը, բթացնում սովի զգացողությունը և օրգանիզմը սնում վիտամիններով ու հանքային հյութերով:

Ներկայացնում ենք նիհարելու համար այդ արդյունավետ ըմպելիքների լավագույն հնգյակը:

Ինչպե՞ս պատրաստել ճարպերը մաշող կոկտեյլներ տնային պայմաններում:

Իրականում, չկա ավելի հեշտ բան: Այն ամենը, ինչ ձեզ պետք կգա, «ճիշտ» բաղադրիչներն են և լավ տրամադրությունը:

Ինչո՞ւ են այս ընպելիքները համարվում ճարպեր մաշող: Այն պատճառով, որ դրանց պատրաստման համար օգտագործվում են նյութափոխանակությունը խթանող մթերք, մրգեր, համեմունքներ:

Բաղադրատոմս 1.

Կիտրոնով և անանուխով այս թեթև կոկտեյլը կդառնա օրվա լավ սկիզբ: Կառույգացնի, կլիցքավորի էներգիայով և կօգնի ազատվել ավելորդ սանտիմետրերից:

Անհրաժեշտ են.

Կիվի՝ 1 հատ,

կիտրոն՝ 2 կտոր,

մանանեխ՝ 7 ցողուն,

ջուր՝ 100 միլիլիտր,

մեղր՝ ըստ ճաշակի և ցանկության:

Պատրաստման եղանակը.

1.Կիվին մաքրել և կտրտել ոչ մեծ մասերի: Լցնել բլենդերի մեջ:

2.Կիվիի վրա ավելացնել կիտրոնը, լավ խառնել:

3.Օգտագործել պատրաստելուց անմիջապես հետո:



Բաղադրատոմս 2.

Էկզոտիկ մրգերի սիրահարներին շատ դուր կգա արքայախնձորով և թուրինջով պատրաստվող այս կոկտեյլը: Սրանք դդումի կորիզների համադրությամբ ճարպերը մաշող լավագույն միջոցներից են:

Անհրաժեշտ են.

Թուրինջ՝ ¼ հատ,

արքայախնձոր՝ 4 կտոր,

կեֆիր՝ 250 միլիլիտր,

դդումի կորիզ՝ 60 գրամ,

կոկոսի յուղ՝ 30 միլիլիտր:

Պատրաստման եղանակը.

1.Մաքրել թուրինջը և արքայախնձորը, կտրտել մանր կտորների և լցնել բլենդերի մեջ:

2.Մրգերի վրա ավելացնել կեֆիրը, դդումի կորիզներն ու կոկոսի յուղը և լավ խառնել:



Բաղադրատոմս 3.

Եթե Դուք որոշել եք գործի դնել ծանր հրետանին և արագ ազատվել միանգամից մի քանի կիլոգրամից, անփոխարինելի օգնական կդառնա կեֆիրի, դարչինի և պղպեղի հիման վրա պատրաստված կոկտեյլը: Թթվակաթնային մթերքները լավացնում են աղեստամոքսային համակարգի գործունեությունը, իսկ համեմունքներն արագ այրում են կալորիաները:

Անհրաժեշտ են.

Կեֆիր՝ 250 միլիլիտր,

կարմիր պղպեղ՝ 1 պտղունց,

կոճապղպեղ՝ 0,5 թեյի գդալ,

դարչին՝ 0,5 թեյի գդալ:

Պատրաստման եղանակը.

1. Խառնել բոլոր բաղադրիչները, լավ հարել բլենդերով:

2. Օգտագործել պատրաստելուց անմիջապես հետո, ավելի լավ է՝ քնից առաջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել