Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է հայաստանցի 17 «Եհովայի վկաների» հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության առ այն, որ ՀՀ զինված ուժերում ծառայելն իրենց կրոնական համոզմունքներին դեմ է, ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է նրանցից յուրաքանչյուրին վճարել 6.000–ական եվրո։ Բացի դրանից՝ Կառավարությունը պարտավոր է նրանց բոլորին միասին վճարել 10 000 եվրո՝ դատական ծախսերը հոգալու համար:
Ինչպես տեղեկանում ենք ՄԻԵԴ կայքից, «Խաչատրյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործում ներգրավված էին 19 մարդ, որոնցից երկուսին ՄԻԵԴ-ը մերժել է:
ՄԻԵԴ կայքում նաև նշվում է, որ 19 «Եհովայի վկաներ» դիմել էին ՀՀ իշխանություններին՝ խնդրանքով կիրառել 2004թ. ընդունված «Այլընտրանքային ծառայության մասին օրենքը»՝ հաշվի առնելով իրենց կրոնական համոզմունքները, ըստ որոնց՝ իրենք չեն կարող զենք կրել:

ՄԻԵԴ–ի կայքում նաև ասվում է, որ հաշվի առնելով դա՝ նրանց տեղաբաշխել էին ՀՀ ԶՈւ տարբեր ստորաբաժանումներում, օրինակ՝ հիվանդանոցներում, ծերանոցներում և հոսփիսներում:
Սակայն մեկ տարի անց՝ 2005–ին, «Եհովայի վկաները» հայտարարել են, որ այդ հաստատությունները նույնպես գտնվում են ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ, որի պատճառով էլ իրենց համոզմունքներին դեմ է ծառայել նաև այդ հաստատություններում։
Աղբյուրը՝ Tert.am
Աղբյուրը՝ Tert.am
Նյութի աղբյուր՝ http://ter-hambardzum.com/news/2012-11-28-1324
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել