Գնալով ավելի է ջղագրգռվելու ազիկստանը: Իր բազմաթիվ ներքին խնդիրներին գումարվել է նաև իր ավագ եղբոր` Թուրքիայի ներքին ահավոր վիճակը: Բոլորս էլ գիտենք, որ ադրբեջանական կազմավորման մեջ վաղուց սոցիալական վիճակը վատ է, ազգային փոքրամասնությունների մոտ հասունանում է ազգային զարթոնք, վահաբիզմն է գլուխ բարձրացրել. Հեյդարի վաստակը փոշիացրել է աշխարհիկ ընդդիմության ռեսուրսները, որի պատճառով էլ մարդիկ ելքը տեսնում են ծայրահեղ իսլամի մեջ: Մինչ այժմ քրդական ծագումով ալիևյան կլանն այդ խնդիրները մի կերպ չեզոքացնում էր՝ սահմանային լարվածությունն առաջ բերելով. հանգիստ մնացեք, որ հայերը չօգտվեն առիթից: Այս ամենում իր մեծ դերակատարությունն ունի Թուրքիան, որի վառ ապացույցներն են Դավութօղլուի վերջին հայտարարությունը և թուրքական արտադրության զենքերն ազիկստանցի թուրք դիվերսանտների ձեռքում, մեր խրամատների կողքին պայթող թուրքական փոքր հրթիռները, թուրք կոմանդոսների մոտ մարզվող, բայց մեր դիրքեր չհասած պառկող ազիկստանի դիվերսանտները: Այժմ Ադրբեջանը տեսնում է, որ մեկը լինի՝ Թուրքիային օգնի, իրենցից ավելի ուժեղ Թուրքիան է բախվել ազգային փոքրամասնության ընդվզման, իսլամական ծայրահեղականների, սոցիալական խնդիրների հետ: Կարծես այդ խնդիրների և մեզ հետ դեմ առ դեմ Ադրբեջանը մնում է մենակ: Նյարդերի ամրության և ջլատման տակտիկան իր արդյունքը չտվեց. Ադրբեջանը տեսանելի ապագայում կհայտնվի իր ավագ եղբոր օրին: Մեզ մնում է ավելի զգոն դառնալ, ավելի միասնական, պատրաստ լինել ամեն զարգացման և սպասել մեր ժամին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.mkrtchyan.378/posts/495953763919587?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել