Image result for բանակՀայկական բանակի ամենամեծ թերություններից մեկը բարձր սպայական անձնակազմի ռուսական դաստիրակությունն է: Եթե մի օր Ռուսաստանը որոշի զորք մտցնել Հայաստան, ապա բանակը ամբողջովին կկազմաքանդվի և ռուսներին ոչ ոք դիմադրություն ցույց չի տա: 
Այս մտավախությունը տեղին չէր լինի, եթե չլիներ Առաջին Հանրապետության ողբերգական պրակտիկան.
Փետրվարյան ապստամբության ժամանակ սպայակույտի մի զգալի հատվածը հարում էր բոլշևիկներին, իսկ երբ կառավարական զորքերը ճնշեցին իշխանությունը գրավելու այդ փորձը, բանակը զգալիորեն բարոյալքվեց: Դա էր այն հիմնական պատճառներից մեկը, որի արդյունքում կանոնավոր 25 հազարանոց բանակը չկարողացավ իրեն ըստ պատշաճի դրսևորել Հայ-թուրքական պատերազմի ընթացքում: Զինվորականների մոտ տիրում էր այն մտայնությունը, թե իրենք կռվում են քեմալա-բոլշևիկյան միացյալ ուժերի դեմ: Բացի այդ հյուսիս-արևելյան կողմից Հայաստան ներխուժած խորհրդային 11-րդ կարմիր բանակի ստորաբաժանումները նույնպես որևէ դիմադրության չհանդիպեցին: 
Ներկայումս հայ բարձրաստիճան զինվորականները՝ գեներալները վերապատրաստվում և ընդհանրապես կրթություն են ստանում Ռուսաստանում, նրանց մեծ մասը մտածում, խոսում և նույնիսկ հայհոյում են ռուսերեն: 
Իսկ ո՞վ կարող է երաշխավորել, որ ռուսները այլևս երբեք Հայաստան զորք չեն մտցնի, կամ էլ՝ տեղակայված ռազմաբազան երբեք չի տեղաշարժվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել